Նոր սենսացիոն բացահայտում ընտանիքը կորցրած կեմերովցի տղամարդուց
Կեմերովոյի բնակիչ Իգոր Վոստրիկինը, ով կորցրել էր իր ողջ ընտանիքին անցյալ կիրակի Зимняя вишня առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի ժամանակ, նոր տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է առեւտրի կենտրոնում հրդեհի ժամանակ իրականացվող տարհանման պահին:
Տեսանյութի տեւողությունը չորս րոպե է եւ այն մինչ այժմ դեռ չէր հրապարակվել կամ էլ առանձին կադրերով էր հասանելի դարձել լայն հասարակայնությանը:
Տեսարաններից պարզ է դառնում, որ կրակը սկսել է տարածվել ձախ հատվածում, ինչի պատճառով որոշ մարդիկ սկսել են վազել հակառակ ուղղությամբ, իսկ մյուսներն էլ` ուղղակի կրակի ուղղությամբ են վազել:
Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը:
Երեւում է, որ մի քանի տասնյակ վայրկյանի ընթացքում տարածքը ծխով է լցվել, որից հետո արդեն տեսարանը կորել է: Վոստրիկինը ցույց է տվել նաեւ կադրեր իրարանցումից ու հրմշտոցից: Նա հայտարարել է, որ նման կենտրոնի համար աստիճանները չափազանց նեղ են:
Հիշեցնենք, որ Իգոր Վոստրիկինը հրդեհի ժամանակ, որը յոթանասունինը մարդու կյանք է խլել, կորցրել է կնոջը, երեք մանկահասակ երեխաներին եւ քրոջը: