Ուսուցչուհին երեխա է ունեցել 14-ամյա աշակերտից, ում հետ քնել է 3 տարի շարունակ
ԱՄՆ Օհայոյի նահանգի ավագ դպրոցի ուսուցչուհի Լաուրա Լին Քրոսն ազատ է արձակվել 100 հազար դոլար տուգանքի դիմաց: Այս մասին գրում է Life.ru-ն:
Լաուրան գայթակղել է 8-րդ դասարանի տղային 2012 թվականին: Դրանից հետո նրանց սիրային հարաբերությունները շարունկվել են ևս 3 տարի: Սկզբնական շրջանում ուսուցչուհին աշակերտին հրավիրում էր իր տուն՝ տղայի ծնողներին պարզաբանելով, որ կրթական նպատակներով է դա արվում: Այնուհետև նա կարողացել է համոզել անչափահասին, որ գիշերի իր տանը:
Զույգը սկզբնական շրջանում թաքցնում էր իրենց հարաբերությունները, սակայն ուսուցչուհու ծննդաբերությունից հետո փաստը հայտնի դարձավ 2017 թվականին:
Պատմությունը սկանդալային ընթացք է ստացել և ուսուցչուհին հայտնվել է ճաղերի հետևում: Նա մեղադրվում էր անչափահասի հետ սեռական գործողություններ ունենալու մեջ,սակայն ազատ է արձակվել տուգանքի դիմաց: Դատավարության ընթացքում, որը տևել է կես տարի, հաջողվել է ցույց տալ Քրոսի մեղավորությունը և նրան այժմ սպառնում է ազատազրկում: