Հրապարակվել է «Զիմնայա Վիշնյա» առեւտրի կենտրոնի սանդուղքին առաջացած հրմշտոցի տեսանյութը
Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով, պաշտոնական տվյալներով, զոհվել է 64 մարդ։ Ցուցակը, սակայն, ամբողջական չէ։ Հիվանդանոցներում կան ծանր վիճակում գտնվող մարդիկ, փլատակների մաքրման աշխատանքները չեն ավարտվել։
Ռուսաստանյան «Դոժդ» հեռուստաալիքը հետաքննություն է անցկացրել և պարզել, որ առևտրի կենտրոնի անվտանգության պատասխանատուն կրթությամբ խոհարար է, բուն շենքը՝ վերափոխված հրուշակեղենի ֆաբրիկա։ Սեփականատերը բաժնետիրական խճճված սխեմայով միլիարդատեր Դենիս Շտենգելովն է, որը որպես ֆիզիկական անձ առևտրի կենտրոնի համասեփականատերն է և նույնիսկ անձամբ ծանոթ չէ տնօրենի հետ։
Հրապարակվել է «Զիմնայա Վիշնյա» առեւտրի կենտրոնի սանդուղքին առաջացած հրմշտոցի տեսանյութը.