Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Регион

Մամեդյարովի մի քանի հայտարարության շուրջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովն արեց մի սենսացիոն հայտարարություն` «Բաքուն բանակցություններ է վարում` ներգրավելու միջազգային կազմակերպություններին հայկական բռնազավթումից ազատագրված տարածքների վերականգնմանը: Սա հեշտ գործընթաց չէ: Անհրաժեշտ է պատրաստել բոլոր առաջարկները, մտածել, թե ինչ ձևով ներգրավել միջազգային կազմակերպություններին այդ գործընթացին»: Ընդ որում՝ Մամեդյարովը սահմանել է հիմքը. «ՄԱԿ–ի բանաձևերում խնդրանք չկա, այնտեղ կա պահանջ ազատելու բռնազավթված տարածքները: Ես համոզված եմ, որ հերթով կազատագրենք բոլոր շրջանները»:
Բայց: Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի ԱԽ–ի չորս բանաձևերում, որոնց մասին անընդհատ խոսում է Ադրբեջանը, Հայաստանը հանդիսանում է միջնորդ, որը կարող է ազդել ԼՂ–ում հայկական ուժերի վրա: Մյուս կողմից, ինչպես գրում է ռուս դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովը, «Բաքվում պնդում են, թե, իբր, բոլոր բանաձևերը պահանջում են հայկական զորքերի անվերապահ դուրսբերում, բայց դա այդպես չէ: Միայն հուլիսի 29–ի թիվ 853 բանաձևն է դա պահանջում: Ուրեմն ինչպե՞ս ստացվեց, որ «անվերապահ» բառն անհետացավ թիվ 874 և թիվ 884 բանաձևերից: Պատահականությո՞ւն էր: Մոռացա՞ն: Իսկ միգուցե պատճառն այն էր, որ կողմերից մեկը պարբերաբար խախտո՞ւմ էր գլխավոր պահանջը, այն է` դադարեցնել ռազմական գործողությունները: Ո՞վ կարող էր ապավինել ուժերի դուրսբերմանը, եթե մարտերը դադարեցված չեն: Իսկ ո՞վ չէր ցանկանում դրանք դադարեցնել: ՄԱԿ–ի ԱԽ–ն չէր կարող պարգևատրել իր բանաձևերը չկատարելու համար»:
Այսօր Բաքուն համոզել է իր քաղաքացիներին սեփական գործողությունների իրավաչափության մեջ, բայց չի կարողացել համոզել միջազգային հանրությանը, ով, ինչպես պարզվում է, այլ պատկերացում ունի ԼՂ հակամարտության մասին:
Հիմա, երբ Բաքուն հռչակում է «բոլոր բռնազավթված շրջանները հերթով ազատագրելու» սկզբունքը, փաստացի ձգտում է միակողմանի կերպով հակամարտությունը դուրս բերել ԵԱՀԿ ՄԽ իրավասության սահմաններից, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը կարող է վերածվել «երկրորդ Ուկրաինայի»` այստեղից բխող բոլոր հետևանքներով: Ուստի չի բացառվում, որ ԵԱՀԿ ՄԽ–ն և միջազգային հանրությունը կսկսեն Ղարաբաղում կիրառել «Մինսկ–2» համաձայնությունների փորձը` նախաձեռնելու ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը` հաշվի առնելով ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի` ՄԱԿ–ի ԱԽ անդամների առաջարկները: Իսկ դա նշանակում է, որ բանակցային գործընթացին Ստեփանակերտի ներգրավումն անխուսափելի է: Այլ տարբերակ ուղղակի չկա:
Մի փոքր էլ` Մամեդյարովի մեկ այլ հայտարարության մասին: Վերջերս Մոսկվա այցելելուց և ՌԴ ԱԳ ղեկավար Լավրովի հետ հանդիպելուց հետո արդեն Բաքվում Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ «չի կարող լավատեսությամբ ընդունել Մոսկվայի բանակցությունները»: Ռուսական Regnum–ի տվյալներով` Բաքուն ցանկացել էր, որ Մոսկվան հնարավորություն գտներ` չեղյալ հայտարարելու Լավրովի այն հայտարարությունը, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ներքին գործը չէ»: Սակայն ՌԴ ԱԳՆ–ն մերժել էր Բաքվին, քանի որ Լավրովի այդ հայտարարությունն ունի սկզբունքային նշանակություն և հակամարտության գոյությունից ի վեր հնչել է առաջին անգամ:
Մամեդյարովը նաև հայտարարել է, որ «Մոսկվան փորձում է կազմակերպել Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ԱԳ ղեկավարների հանդիպում, և Բաքուն իր համաձայնությունը տվել է»: Միաժամանակ հայտնել է, որ «փետրվարի 17–19–ը Մյունխենում կկայանա Անվտանգության խորհրդաժողով, որի շրջանակներում ծրագրվում է հանդիպում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ»:
Այս տեղեկությունը հաստատել է նաև ՀՀ ԱԳ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, բայց որոշ կարևոր վերապահումներով. «Միջնորդներն առաջարկել են հանդիպել Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի շրջանակներում, նաև առաջարկել են հանդիպում կազմակերպել Ադրբեջանի ԱԳ ղեկավարի հետ: Մենք, իհարկե, երբեք չենք հրաժարվում նման հանդիպումներից: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցի նախարարի հետ հանդիպմանը, ապա այժմ ոչինչ չեմ կարող ասել»:
Այնպես որ, առաջիկայում իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով: Առաջին` Մոսկվայի առաջարկը` անցկացնելու ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների եռակողմ հանդիպում, երկրորդ` Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հնարավոր հանդիպում Մյունխենում` Մինսկի խմբի առաջարկով:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: