Սյուզի.Ատում էի մարմինս՝ համարելով այն իմ թշնամին.այժմ ես գտել եմ երեք բռնաբարության ցավը մեղմելու եղանակը
25-ամյա Սյուզիի խոսքերով, երկար ժամանակ նա ատում էր իր մարմինը՝ այն համարելով կեղտոտ:
Վրաստանի բնակչուհի Սյուզի Լարսոնն ընդամենը 13 տարեկան էր, երբ իր ընտանիքի անդամներից մեկը սկսեց ոտնձգություններ կատարել աղջկա նկատմամբ: Վեց տարիների ընթացքում Սյուզին տարբեր տղամարդկանց կողմից երեք բռնաբարության զոհ դարձավ: Աղջիկը կորցրեց ինքնագնահատականը, ունեցավ սննդային խանգարումներ և որոշեց ինքնասպան լինել,- հայտնում է The Sun- ը:
Սյուզին 50 կիլոգրամ էր կշռում , նրա մազերը սկսեցին ընկնել, եւ թվում էր, թե աղջիկը երբեք չի կարողանա վերադառնալ նորմալ կյանքի, մինչեւ որ նա հանդիպեց իր ամուսնուն: Շնորհիվ նրա՝ աղջիկը կարողացավ կրկին սիրել իր մարմինը:
Նախ ինձ բռնաբարեց իմ ազգականը, ապա ևս մեկը՝ բեռնատարի մեջ: Այնուհետեւ ընկերս ստիպեց ինձ սեռական հարաբերություն ունենալ ասելով, որ իրեն չի հետաքրքրում՝ ես ցանկանում եմ թե ոչ:
Ես ուզում էի մեռնել և ատում էի իմ մարմինը, համարելով այն իմ թշնամին:
Երբ Սյուզին մասնագետներից օգնություն խնդրեց, նրանք օգնեցին աղջկան կրկին նորմալ սնվել:
«Ցույց տալով իմ մարմինը, մերկ կամ հագուստով, դա միջոց է ազատելու ցավից եւ ամոթից: Կանայք պետք է իրենց զգան գեղեցիկ, ուժեղ եւ սիրված:
Կանայք ավելի ուժեղ են, քան նրանք կարծում են: Եվ միայնակ զգալու և ինքնասպանության մասին մտածելու փոխարեն, ինչպես ես արել եմ, պարզապես պետք է գտնեք այն մարդկանց, ովքեր նույն իրավիճակում են եղել »: