Քրիստինե Պեպելյան.«Երբ հետ եմ նայում, առաջին զգացողությունը զարմանքն է լինում»
Քրիստինեի խոսքով՝ առաջին զգացողությունը զարմանքն է, երբ հասկանում է, որ այդքան տարի արդեն հետեւում է թողել.«Փառք Աստծո, ես կարող եմ ասել, որ իմ աշխատանքում բավական ձեռքբերումներ եմ ունեցել՝ թեկուզ միայն այն, որ հանդիսատեսն ինձ սիրեց, տեղ տվեց այս իրականության մեջ, իմ երգերը լսեցին, հավատացին ինձ: Գիտեք, շատ կարեւոր է, երբ մարդիկ հավատում են արտիստին: Դա արդեն մեծ բան է, որ պետք է գնահատես, ու ես շատ շնորհակալ եմ դրա համար: Կարծում եմ` այս քսան տարիների համար ես չունեմ ափսոսալու որեւէ բան: Փորձել եմ հնարավորինս չնեղացնել որեւէ մեկին. Խոսքը, բնականաբար, հանդիսատեսի մասին է: Չգիտեմ՝ ստացվել է, թե ոչ, բայց ես հաստատ փորձել եմ»:
