Վարչապետի փոխնախարար փեսան պարծենում է իր գազանով (լուսանկարներ)
Վարչապետ Կարեն Կարապետյանի փեսա Հայկ Հարությունյանը, ով նաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարն է, պարծեցել է իր «գազանով»:
Տեղեկացնենք, որ փոխնախարարի գազանը 1996թ. G300 TD Մերսեդես մակնիշի թյունինգապատ մեքենան է:
Եթե անկեղծ՝ սա ինքնակայացման փուլում գտնվող երիտասարդի արարք է, բայց Հայաստանն այն երկիրն է, որտեղ պաշտոնների են նշանակվում հենց այդպիսիք՝ ինքնակայացման և ինքնաարտահայտման լուրջ խնդիրներ ունեցող անձինք՝ կարևորը թերևս «թիկունքի մարդն է»:
Տվյալ պարագայում, ի՞նչ խնդիր ունի Հայկ Հարությունյանը, եթե մեջքին կանգնած աներ ունի։