«Հայ» տղան Բաքվում․ Ի՞նչպես են արձագանքում ադրբեջանցիները (տեսանյութ)
Մեզ համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանում երեխաներին առաջին բառերի հետ մեկտեղ սովորեցնում են հայերին ատել, վատ վերաբերվել ու սպանել։ Ու շատերի մոտ հաճախ հարց է առաջանում, թե ի՞նչ կլինի, եթե պատահաբար հայտնվեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
Ադրբեջանը համարվում է փակ երկիր, որտեղ ազատ խոսքի արտահայտման իրավունքը ոտնահարված է։ Նույնիսկ համացանցում շատ բլոգերներ կարողանում են բարձրաձայնել, որ Բաքվում մարդիկ այլ են մտածում Ղարաբաղյան հակամարտության մասին, սակայն փաստացի պետությունը մատուցում է այլ բան։
Ադրբեջանցի բլոգերները նկարահանել են տեսանյութ, որտեղ ներկայացվում է, թե իբր հայ տղան հայտնվել է Բաքվում։ Տեսանյութում ադրբեջանցիները տարբեր վերաբերմունք են ցույց տալիս․ ոմանք արտահայտում են իրենց ագրեսիան ու ցանկանում հարվածել, ոմանք զարմանում են, թե ինչպես կարող է հայ մարդը գնալ Բաքու։
Իսկ մեծ հաշվով տեսանյութում հանդես եկաղ մարդիկ նշում են, որ դեմ են պատերազմին ու ցանկանում են, որ այս հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով։
Փաստացի թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի մարդիկ կողմ են հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Ժողովուրդներն ուզում են, որ պատերազմ չլինի, սահմանային պատերազմը շարունակվում է, անմեղ մարդիկ զոհվում են, իսկ գերտերությունները շարունակում օգտվել հակամարտությունից։