Արմեն Ջիգարխանյանը չի մահացել
Bravo.am-ը գրում է.
Այսօր համացանցի հայկական հատվածում կեղծ լուրեր են տարածվել, թե կյանքից հեռացել է թատրոնի ու կինոյի դերասան, ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը։
81-ամյա ժողովրդական արտիստը չի մահացել՝ այս մասին BRAVO.am-ին հայտնեցին Մոսկվայի՝ Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող դրամատիկական թատրոնից։
Մամուլի պատասխանատուն մեզ հետ զրույցում նախ հերքեց լուրը, ապա տեղեկացրեց.«Արտիստը ողջ է, ամեն ինչ նորմալ է, եւ նա թատրոնում է»։