ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անսպասելի որոշում. Սերժ Սարգսյանը տվեց վարչապետի անունը
ArmLur.am-ը քիչ առաջ տեղեկացավ, որ Մայր աթոռ Սուրբ էջմիածնում Սուրբ Զատիկին նվիրված պատարագից հետո Սերժ Սարգսյանը կայացրել է իր կյանքի կարևորագույն որոշումը։ Իսկ որն է այն.
Նա հայտարարել է. «Ընդառաջելով ՀՀ քաղաքացիների խնդրանքին և հաշվի առնելով մեր երկրի բնակչության լայն զանգվածների ցանկությունը, որոշել եմ ապրիլի 9-ից հետո չառաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում՝ որքան էլ ինձ խնդրեն»։ Նկատենք, որ այս որոշմանը նա հանգել է Սուրբ պատարագից հետո։ Ավելին, Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետի պաշտոնում երիտասարդ գործչի է տեսնում: Թե ով կլինի նա, պարզ կդառնա ընդամենը օրեր անց:
Հ.Գ. Հարգելի ընթերցողներ, այսօր Ապրիլի մեկն է՝ Հումորի միջազգային օրը։