Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Մեր օրենքները դեֆորմացվում են կիրառման ժամանակ՝ տարընթերցումների հետևանքով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գաղտնիք չէ, որ պետական գնումների ոլորտն ամենակոռումպացվածներից է և պետական այս կամ այն կառույցի կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելն ու առավել ևս այն հաղթելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ու թեև մամուլը ժամանակ առ ժամանակ անդրադառնում է այնտեղ առկա ռիսկերին ու թաքնված մութ անկյուններին, այնուամենայնիվ, տպավորությունն այնպիսին է, որ տարիների ընթացքում այդ համակարգում ոչինչ էլ չի փոխվում: Ոլորտի շուրջ ձևավորված գորշ պատկերը վերացնելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը հեղինակել է «Գնումների մասին» նոր օրենքը, որն արդեն ընդունվել է և մի քանի ամսից էլ օրինական ուժ կստանա:
ՓՄՁ ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը նոր օրենքի քննարկումը ֆինանսների նախարարի մակարդակով կազմակերպելը դրական քայլ է համարում՝ նշելով, որ գնումների ոլորտը ՓՄՁ–ի տեսանկյունից մշտապես եղել է իրենց անհանգստացնող առաջնային հարցերից մեկը:
«Համարում եմ, որ դա ստացված երկխոսություն էր: Մենք անընդհատ ասում ենք, որ գնումների գործընթացում փոքր և միջին բիզնեսը ներկայացված չէ և հիմա քայլեր են ձեռնարկվում, որ այդ բացերը լրացվեն: Օրենքի քննարկման ժամանակ ներկայացվեցին նաև բողոքարկման և բողոքներ ընդունելու համակարգին վերաբերող հարցեր»,– ասաց Հակոբ Ավագյանը:
ՓՄՁ–ին հուզող կարևոր հարցերից է նաև, թե ովքեր ինչ սկզբունքով կարող են վիճարկել հանձնաժողովի որոշումը: Բողոքարկման դիմում ներկայացնելու համար պահանջվող 30 հազար դրամի չափով վճարում իրականացնելու հարցը ՓՄՁ ասոցիացիայի ղեկավարի առաջարկով մտել է քննարկման փուլ: Հ. Ավագյանը կարծում է, որ ավելի նպատակային կլինի, եթե բիզնեսի շահերը ներկայացնող կազմակերպությունների միջոցով ներկայացված բողոք–դիմումներն անվճար հիմունքներով ընդունվեն:
Հակոբ Ավագյանի կարծիքով՝ անկախ նրանից՝ խոսքը հին, թե նոր օրենքին է վերաբերում, երկու դեպքերում էլ դատական համակարգի կոռումպացված լինելու հանգամանքը մտահոգիչ է, քանի որ իրականում լավ օրենք ունենալը դեռ երաշխիք չէ, որ այն հնարավոր կլինի ամբողջությամբ կիրառել:
«Օրինակ, եթե մենք համեմատում ենք ՓՄՁ–ների համար նախատեսված այլ երկրների օրենսդրական դաշտը մեր օրենսդրական դաշտի հետ, տեսնում ենք, որ մենք ունենք շատ լավ օրենքներ, բայց կիրառման ժամանակ դրանք դեֆորմացվում են: Դա այլ հարց է և անհրաժեշտ է, որ մենք մեր երկրում ձևավորենք հակակշիռների ինստիտուտ: Այսինքն, այնպիսի երաշխիքային մեխանիզմներ, որպեսզի ոչ միայն հարկային կամ մաքսային տեսուչը, այլ որևէ մեկը չկարողանա մտքով անցկացնել, որ կարող է այս կամ այն անձի դեպքում նույն օրենքը տարբեր կերպ կիրառել »,– ասաց Հակոբ Ավագյանը:
Ասոցիացիայի նախագահի կարծիքով՝ շատ կարևոր է նաև իրազեկման գործընթացի կազմակերպումը ասոցիացիաների և հասարակական կազմակերպությունների միջոցով իրականացնելը, որը հնարավորություն կտա մի կողմից ՓՄՁ ներկայացուցիչներին տեղեկացնել նոր օրենքների մասին, մյուս կողմից՝ բիզնեսի ներկայացուցիչների միջոցով վեր հանել այն խնդիրները, որոնք սովորաբար թաքնված են լինում օրենսդրական դրույթների տողատակերում:
«Ի դեպ, իրազեկման պակասը մեր ՓՄՁ–ների լուրջ խնդիրներից է և եթե գնումների գործընթացում ՓՄՁ–ները փոքր տոկոս են կազմում, ապա այն ոչ միայն գնումների գործընթացի նկատմամբ վստահության պակասի հետևանք է, այլ շատ դեպքերում նրանք նույնիսկ տեղյակ էլ չեն լինում, թե ինչպես պետք է մասնակցեն գնումներին, կամ գրանցվեն այդ համակարգում: Եթե բիզնեսի ներկայացուցիչների կողքին լինում են ասոցիացիաներ կամ միություններ, ապա ՓՄՁ–ներին կարողանում են օգնել, որ շատ հարցեր արդյունավետ լուծվեն»,– ասաց Հակոբ Ավագյանը:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: