Առեղծվածային այս ջրվեժի գաղտնիքը չեն կարողանում բացահայտել նույնիսկ գիտնականները
Ջրվեժները բնության հերթական գեղեցկություններից մեկն են, որով կարելի է ժամերով հիանալ` չնկատելով, թե ինչպես է ժամանակը թռչում: Բավական է տեսնել մեկ ջրվեժ, և կհասկանաք, որ այն իսկական կախարդանք է: Զբոսաշրջիկները անտարբեր չեն անցնում դրանց կողքով: Նրանք հաղթահարում են նեղ և ուղղաձիգ արահետները, հաղթահարում են հոգնածությունը, շնչակտուր բարձրանում են լեռների բարձունքները և որպես պարգև ստանում են հետաքրքիր տեսարաններ` ջրի հզոր հոսք, խլացուցիչ ձայն, ջրի փոշուց գոյացած ամպ և արևի շողքի տակ շողշողացող ծիածան: