ՀՀԿ–ում փողատերերը շատացել են, Սպարտակ Մելիքյանի համար ցուցակում տեղ չկա.«Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Ժողովրդավարություն և աշխատանք» կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանը, ով 2007 թվականից պատգամավոր է ընտրվում Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով, այս անգամ ստիպված է լինելու հրաժեշտ տալ արդեն հարազատ դարձած Ազգային ժողովին:
«Փաստի» տեղեկություններով` ամենաբարձր մակարդակով որոշում է կայացվել Մելիքյանին այս անգամ չընդգրկել ՀՀԿ ո՛չ համամասնական, ո՛չ ռեյտինգային ցուցակներում:
Փաստորեն հաշվի չեն առնվել ոչ նրա, ոչ էլ ռուսաստանաբնակ եղբոր ֆինանսական հզորությունները: Հավանաբար ՀՀԿ–ում փողատերերը այնքան են շատացել, որ թանկարժեք ցուցակում տեղերը չեն հերիքում:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: