Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

Մեր իշխանություն կոչվածները պարզապես կառավարիչներ են, ովքեր ծառայում են համաշխարհային գաղտնի ուժերին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է պատմաբան Գևորգ Յազճյանը

– Քաղաքական գործիչներից մեկը վերջերս ասել էր, որ չի պատրաստվում մասնակցել այս կրկեսին: Դուք ի՞նչ եք կարծում` տեղի ունեցողը իսկապե՞ս թատերական ներկայացում է, թե, այնուամենայնիվ, քաղաքական գործընթաց:

– Ես կարծիք չեմ հայտնի նախընտրական այս գործընթացների մասին: Ես չեմ հավատում դեմոկրատիային ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես: Ինձ համար այդ ամենը խեղկատակություն է: Սիոնիզմի կողմից ստեղծված կեղծիք է` դեմոկրատիա անվան տակ մարդկանց խաբելու համար:

– Բայց այլ կերպ ժողովուրդներն ինչպե՞ս կարողանան իշխանություն ձևավորել:

– Ոչ մի տեղ էլ ժողովուրդները չեն ձևավորում իշխանություն` բացառությամբ, թերևս, միայն սկանդինավյան երկրների: Իսկ մնացյալ երկրներում ժողովրդին խաբում և հավատացնում են, թե իբր իրենք են իշխանությունը ձևավորում: Իրականում իշխանությունները ձևավորում են միջազգային գաղտնի ուժերը: Նրանք պարզապես կարողանում են ժողովրդին խաբել, թեպետ որոշ տեղերում այնքան բռնի են, որ ակնհայտ կեղծիքը երևում է:

– Հայաստանո՞ւմ էլ են որոշողները նրանք:

– Այստեղ իշխանություններ չեն, բոլորը կառավարիչներ են: Ինչպես բանկերն են ունենում սեփականատերեր և կառավարիչներ, այնպես էլ այստեղ է` իշխանություն կոչվածները պարզապես կառավարիչներ են, ովքեր, չգիտես, թե ում են ծառայում, ընդ որում, դրա համար լավ էլ վարձատրվում են: Ուստի այս 25 տարվա ընթացքում շատ քիչ է պատահել, որ ծառայեն զուտ հայկական շահերի:

– Իսկ նպատակը ո՞րն է:

– Նույնն է, ինչ մնացած ամբողջ աշխարհում` տիրել ազգային հարստություններին: Այստեղ հիմնականում գործում են Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը: Իսկ մնացյալը` նախարարներ և այլն, կատարածուներ են: Դրա համար էլ պետք է հասկանալ, թե ինչու «Նաիրիտը» չի բացվում, ինչու Ամուլսար է գործարկվում: Ժողովրդի իրական հարստությունը տրվում է օտարներին և տեղական օլիգարխիային:

– Փաստորեն դրսից եկող վարկերի և դրանց «շնորհիվ» ձևավորվող արտաքին պարտքի միջոցով մեզ փորձում են ավելի կառավարելի՞ և վերահսկելի՞ դարձնել:

– Այո: Ընդ որում, երբ վարկը տալիս են, թելադրում են, թե քո կրթական կամ տնտեսական կարգը ինչպիսին պետք է լինի, թե ինչ պետք է ունենաս 2020 թ., կամ որ չպետք է ունենաս գիտություն, գյուղատնտեսություն, պետք է լինես միայն զբոսաշրջային, սպասարկման, թեթև արդյունաբերության երկիր: Այս ամենով պետք է բացատրել, թե ինչու Վանաձորի Քիմկոմբինատը չի գործում և չի գործելու, թե ինչու «Նաիրիտը» լավագույն դեպքում պետք է արտադրի լվացքափոշի կամ ժավելի սպիրտ: Որ չպետք է ունենանք արդյունաբերություն: Լավագույն դեպքում պանիր արտադրենք կամ շոկոլադ: Իսկ գիտությունը պետք է մնա այս խայտառակ վիճակում:

– Ստացվում է` մեզ փորձում են հնարավորինս թուլացնել, մեր ներքին ռեսուրսները ոչնչանցնել:

– Շատ վարկեր տալը նշանակում է քեզ կախման մեջ դնել: Դրա համար էլ շատ հանգիստ տարեկան 200–300 մլն դոլարի վարկ են տալիս Հայաստանին: Ավելին չեմ ուզում շատ բացահայտել:

– Այս ամենն ուղղված է նաև մեր ինքնությա՞ն, տեսակի ոչնչացմա՞նը:

– Անպայման: Եթե ՀԲ–ն վարկ տրամադրելու դիմաց քեզ պարտադրում է քո հանրակրթության կարգը, թե ինչ և ինչպես պետք է սովորեցնես դպրոցում, պետք է քեզ հարց տաս` ինչո՞ւ: Իսկ նա թելադրում է, որպեսզի ունենաս այնպիսի դպրոց, որ հետագայում լուրջ գիտություն չունենաս:

– Մենք ներքին ռեսուրս ունենք դիմագրավելո՞ւ, հակազդելո՞ւ այդ ամենին:

– Ունենք, բայց դրա համար պետք է ունենալ խիղճ և խելք ունեցող ղեկավարներ Հայաստանում և Սփյուռքում: Իսկ այդ հատկանիշներով օժտված ղեկավարներ չափից ավելի հազվադեպ են հանդիպում:

– Իսկ հասարակական շերտերում չփնտրե՞նք այդ ռեսուրսը:

– Հասարակության մեջ լինում են փոքր խմբեր կամ անհատներ, ովքեր փորձում են ինչ–որ բան փոխել: Բայց հասարակությունն իր ամբողջության մեջ այսօր այդ մթնոլորտով չի ապրում: Ամեն մարդ մտածում է, թե ոնց իր գլուխը պահի մանավանդ այս ձմռան օրերին: Միայն արտաքին վտանգի դեպքում է, որ հասարակությունը կոնսոլիդանում է, ինչպես եղավ ապրիլյան օրերին: Բայց երբ սրացումն անցնում է, ժողովուրդն զբաղվում է իր գործերով:
Թեպետ նրա ներսում լինում են նվիրյալ անհատներ կամ փոքր խմբեր, որոնք ապահովում են ազգի վերելքը կրթության, գիտության, նաև անվտանգության ոլորտում: Բայց եղած խմբերը պետք է ունենան լծակներ: Իսկ ունենալու համար պետք է տեղի ունենա իշխանության իսկական փոփոխություն արդեն այլ ձևերով, ինչը այժմ չեմ կարող բացահայտել` հասկանալի պատճառներով: Իսկ այդ ձևերը կան: Ինչպե՞ս Կուբայում հեղափոխականները կարողացան գալ ու փոխել փտած վարչակարգը: Այսօր այդ երկրի գիտական ու առողջապահական համակարգերը լավագույններից մեկն են ամբողջ աշխարհում: Ուրեմն այնտեղ գործում են այլ հանգամանքներ:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: