Փեսացուն խանդի պատճառով փողոցում քարերով ջարդել է հարսնացուի գլուխը
Տղամարդը քարերով սպանել է հարսնացուին խանդի պատճառով։ Տղամարդը կարծել է, թե հարսնացուն իրեն դավաճանում է եւ սպանել է նրան։
Փեսացուն տեսել է, թե ինչպես է հարսնացուն խոսում մի տղայի հետ։ Խանդելով՝ նա հարսնացուին փախցրել է, նստեցրել մեքենան, ապա իջեցրել ու քարերով խփելով՝ սպանել նրան։ Համացանցում են հայտնվել տեղի ունեցածի կադրերը, որոնցում երեւում է, որ աղջիկը ճանապարհին ընկած է, տղան ծեծում է նրան, ապա քարով խփում, ջարդում նրա գլուխը։
Կողքով մեքենաներ են անցնում, սակայն ոչ ոք չի միջատում, ոչինչ չի ձեռնարկում։
Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է։