Բնական միջոցներ պատուհաս դարձած ՎԱՐԱԿՆԵՐԻՑ ազատվելու համար
Վարակը դրսևորվում է հիվանդության սուր կամ քրոնիկական ձևերով կամ վարակակրությամբ։ Վարակի դրսևորման ձևերը պայմանավորված են հարուցիչի հատկություններով՝ վարակելու ունակությամբ, էքսո և էնդոտոքսիններ առաջացնելու հատկությամբ և հարուցիչների քանակությամբ։ Կարևոր նշանակություն ունեն օրգանիզմի վիճակը, ընկալունակության կամ տվյալ հիվանդության հանդեպ նախատրամադրվածության աստիճանը։
Օրգանիզմում որոշ հարուցիչների առկայությունը չի ուղեկցվում ախտաբանական պրոցեսի զարգացմամբ, եթե չկան լրացուցիչ որոշակի պայմաններ։ Այդպիսի հարուցիչներն անվանվում են պայմանական ախտածին (օրինակ, վերքային վարակի հարուցիչների խումբը, հերպեսի վիրուսը և այլն)։ Դրանք կարող են երկար ժամանակ գոյություն ունենալ մաշկի մակերևույթին, աղիքների խոռոչում և միայն վնասակար գործոնների (վնասվածք, ցրտահարություն, արևահարություն) առկայության դեպքում դրսևորել իրենց ախտածին հատկությունները։