Բժիշկների պատճառով այս կինը 14 տարի ապրել է ներարկիչի ասեղը մեջքում. կապշեք, երբ իմանաք, թե ինչպես է դա հայտնվել այնտեղ
2003թ. ամերիկուհին լույս աշխարհ բերեց իր վերջին՝ վեցերորդ երեխային: Ծննդաբերությունից երկու ամիս անց, կնոջ մոտ սկսվեցին մեջքի շրջանում սուր ցավերը: Սակայն կինը ցավին ուշադրություն չդարձրեց և այս ամենը վերագրեց այն բանին, որ երեխային միշտ գրկում է:
Ցավերը չէին դադարում, սակայն էմին բժշկի չդիմեց և սկսեց սովորել անհարմար զգացողությանը: Սակայն 14 տարի անց ցավերը ավելի ուժգնացան: Բժիշկների կարծիքով, կեսարյան հատման ժամանակ բժիշները վնասել էին կնոջ նյարդը:
Բայց ստուգման արդյունքում պարզվեց, որ բժիշկները տեղային անզգայմացման ժամանակ ասեղ են թողել մարմնի մեջ և սա կարող է բերել նրան, որ կինը երբեք չկարողանա քայլել:
«Ամեն անգամ, երբ շարժվում էի, ասեղը շարժվում էր մարմնիս մեջ: 14 տարվա ընթացքում այնտեղ սպի է զարգացել : Ես վախենում եմ կյաքնիս համար»:
Հիմա կինը և իր ամուսինը դատարանում մեղադրանք են ներկայացրել հիվանդանոցի դեմ: Նրանք վստահ են, որ բժիշկները չէին կարող նկատած չլինեին ասեղը, որը 3 սմ երկարություն ունի: