Դուրս չեկան այդ դժոխքից, ինչպես հիմա ապրել. Կեմերովոյի հրդեհում մայրը կորցրել է երկու դուստրերին
Կեմերովոյի «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհից զոհվածների թվում են նաև 2 քույրերը` Վերոնիկան եւ Վասիլիսան: Նրանց մայրը՝ Օլգա Զադոենկոն, պատմել է հրդեհի մասին և թե ինչպես են դուստրերը զոհ դարձել դրան։
«Մարտի 25 ին իմ դուստրերը կինոսրահում էին։ Երկար սպասված մուլտֆիլն էին դիտում, որը սկվել և ավարտվել էր ճիշտ ժամին: Սրահը լիքն էր երեխաներով ու նրանց ծնողներով։ Մուլտֆիլմն ավարտվեց, և լույսերը վառվեցին։ Դռները բացվեցին, իսկ այնտեղ սարսափելի ծուխ էր, ճիչեր էին լսվում։ Սակայն հրդեհային ոչ մի ազդանշան չէր հնչել։ Տղամարդիկ փակեցին դռները կողպեքներով, որպեսզի ծուխը ներս չգա: Դուրս չեկանք, որոշեցինք սպասել օգնությանը։ Նստել էին գետնին ու սպասում էինք։ Մյուս դռները փակ էին, փախչելու տեղ չկար։ Շնչել հնարավոր չէր»,- ասել է Օլգան։
Զադոենկոն պատմել է, որ երբ երեխաները սկսել են գիտակցությունը կորցնել, նրանք որոշել են ինչ-որ կերպ դուրս գալ, սակայն 2-րդ ելքի դռան դիմաց նույնպես սարսափելի հրդեհ էր:
«Երեխաների մեծ մասն արդեն կորցրել էր գիտակցությունը։ Ոչ մի տարհանում չկար։ Մեծամասնությունը հենց այնտեղ էլ մնաց․․․ Կան միայն միլիոնավոր հարցեր՝ ինչու, ինչպես, ինչպես հիմա ապրել․․․ Հավերժ հիշատակ իմ Վերոնիկային ու Վասիլիսային ու բոլոր նրանց, ովքեր այդ օրն այդպես էլ դուրս չեկան այդ դժոխքից»։
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ռուսաստանի Կեմերովո մարզի «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում առաջացած խոշոր հրդեհի հետևանքով 70 մարդ անհետ կորած է համարվում: Նախնական տվյալներով մահացել է 75 մար, նրանց թվում 41 երեխաներ կան:
Նշենք նաև, որ վարկած կա, ըստ որի` Կեմերովոյի ողբերգությունը կարող է ահաբեկչություն լինել: Ռուս բլոգերները համացանցում մի տեսանյութ են հրապարակել, որում երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մոտենում մանկական խաղասենյակին, ինչ-որ իր հանում պայուսակից, նետում, հետո հեռանում, իսկ մի քանի վայրկյան անց նույն տեղում պայթյուն է հնչում, և բռնկվում է հրդեհը:
Հավելենք, որ Կեմերովոյի հրդեհի հետևանքով մահացածների թվում 2 հայ կա` Դմիտրի Գալանին և նրա 10-ամյա որդին: