Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ложная повестка искусственного государства. Аршак КарапетянВ Юнибанке теперь можно зарегистрировать бизнесДо 20% idcoin за международные покупки при оплате картами Visa от IDBankНе просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Ларри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Почему Пашинян так спешит? «Паст»Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении
Общество

«Սետկայա սարքել… » «Կիրովականցի Վաղոն» քրոջ պատիվը պաշտպանելու համար դանակի 22 հարվածով սպանել է նրա սիրեկանին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վաղինակ Դ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

1991 թվականին ծնված Վաղինակ Դ.-ն մեղադրվում էր ծանրացուցիչ հանգամանքում՝ խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Վաղինակն իր քրոջ՝ Լ. Դ.-ի ու նրա մտերիմի՝ Ազատ Ա.-ի «միջև առկա փոխհարաբերությունների շուրջ Ազատ Ա.-ից պարզաբանումներ պահանջելու նպատակով գործով չպարզված անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ՝ 2015 թվականի հունիսի 3-ին Երևանում հանդիպել է Ազատ Ա.-ին, նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նվազագույնի հասցնելով Ազատ Ա.-ի կողմից իր կյանքը պաշտպանելու հնարավորությունը՝ ծակած-կտրած բնույթի մոտ 22 վնասվածքներ է հասցրել, ինչի հետևանքով Ազատ Ա.-ն մահացել է»:

2015 թվականի հունիսի 3-ին բազմաթիվ վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Ազատ Ա.-ն հասցրել է ոստիկաններին տեղեկացնել, որ իրեն վնասվածքները պատճառել է «Կիրովականցի Վաղոն»:

Վաղինակ Դ.-ն հայտնաբերվել է, նրան մեղադրանք է առաջադրվել: Քննությամբ պարզվել է, որ նրա քույրը երկու երեխաների հետ Ռուսաստանում գտնվող ամուսնուց հեռացել, Երևանում ապրել է գործով տուժող Ազատի, նրա կնոջ ու երեխաների հետ:

Ազատը, ըստ դատական ակտի, ՌԴ Արխանգելսկ քաղաքոմ բնակվող Լ. Դ.-ի հետ ծանոթացել էր 2014 թվականին սոցիալական կայքի միջոցով: Ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները վերածվել էին սիրային հարաբերությունների: Երեխաների հետ Ռուսաստանից առանց ամուսնու վերադառնալով՝ Լ.Դ.-ն այդ մասին տեղեկացրել էր ոչ միայն իր ընտանիքին, այլև Ազատին:

Վերջինս, ինչպես Լ. Դ.-ի հարազատները, նույնպես գնացել է օդանավակայան, դիմավորել է Լ. Դ.-ին, ով երեխաներին ծնողների հետ ուղարկել է Վանաձոր, ինքը մնացել է Ազատի մոտ՝ նրան ներկայացնելով որպես իր ընկերուհու ամուսին: Որոշ ժամանակ անց Լ. Դ.-ն Երևան է տեղափոխել նաև երեխաներին՝ բոլորը բնակվել են Ազատի ընտանիքի հետ:

Շուտով Ազատը սկսել է ճնշել Լ. Դ.-ին, վախեցնել երեխաներին, սպառնացել է վերացնել նրա ընտանիքը, սպառնացել է, թե Թուրքիայի տոմս է առնելու, նրան ուղարկելու է Թուրքիա՝ մարմնավաճառության…

Վաղինակի քույրը երեխաների հետ հեռացել է Ազատի տանից, գնացել է հայրական տուն:

Դատարանում ամբաստանյալի քույրն ակնարկել է, թե Ազատի կողմից ենթարկվել է ֆիզիկական ու սեռական բռնության, ժամանակին իրավապահներին չի դիմել, որովհետև վախեցել է իր ընտանիքի, երեխաների, իր կյանքի ու անվտանգության համար:

Նա դատարանում հայտնել է, թե ինքն իմացել է, որ հունիսի 3-ին եղբայրն ու Ազատը պիտի հանդիպեին: Վերջինս իրեն խայտառակող լուսանկարներ ուներ, ցանկանում էր դրանք ցույց տալ եղբորը. «Եթե եղբայրս չաներ, ես էի անելու, էդ աստիճանի ինձ հասցրել էր»,- դատարանում ասել է ամբաստանյալի քույրը:

Նախաքննական ցուցմունքներից մեկում Վաղինակ Դ.-ն ասել է, թե չի ցանկացել Ազատին սպանել, նրան դանակով հարվածել է՝ պատժելով իրեն խաբելու, «կեղտոտ ձևով իր օջախ մտնելու» համար… Ազատն իր «մաքուր ընտանիքը շփոթել էր կեղտոտ ընտանիքի հետ»… Վաղինակը պնդել է, թե Վանաձորից Երևան էր եկել միայնակ՝ առանց ընկերների… Նա հայտնել է, թե Ազատին դանակով հարվածել է այն բանից հետո, երբ նա իրեն ցույց է տվել քրոջ մերկ լուսանկարները…

Դանակով բազմաթիվ վնասվածքներ ստացած Ազատը, որ հաղթանդամ տղամարդ էր, ըստ ականատես վկաների, գոռացել է. «Տղերք, հասեք, զանգեք սկոռի, մորթեցին ինձ դրանք…»: Իսկ հիվանդանոցի վերելակի մեջ, ըստ ականատես վկայի, Ազատը, շնչակտուր լինելով խնդրել է. «Մեռնում եմ, փրկեք, մեջքս, պոչկաներս սետկայա սարքել»… Նաև ասել է. «Վախ, Վաղո»… Նա ասել է, որ Վաղոն կիրովականցի է, ասել է, թե ում տղան է նա…

Նախաքննության ավարտին Վաղինակին առաջադրված էր ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով մեղադրանքը, միայն թե՝ «գործով չպարզված անձանց» փոխարեն կոնկրետ Վաղինակի երկու ընկերների անուններ էին՝ Ա. Մ.-ի ու Ա. Հ.-ի: Վերջիններս մի քանի ամիս կալանքի տակ են պահվել, սակայն քրեական հետապնդման մարմինը գործուն ապացույցներ չի կարողացել ձեռք բերել նրանց մասնակցության վերաբերյալ, հիշյալ անձինք բաց են թողնվել, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Դատարանում մեղադրող դատախազի կողմից մեղադրանքի ծավալը փոխվել է այն առումով, որ Վաղինակ Դ.-ն ամեն դեպքում սպանությունը կատարել է երկու այլ՝ չպարզված անձանց հետ նախնական համաձայնությամբ: Դեպքի վայրից Վաղինակի հետ երկու այլ փախչողների տեսնելու վերաբերյալ նախաքննական ցուցմունքներում հայտնել էին մի քանի վկաներ…

Ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է գնահատել, որ «Վաղինակ Դ.-ի կողմից, նրա մեղավորությամբ, մի խումբ անձանց կողմից տուժող Ազատ Ա.-ին դիտավորությամբ կյանքից զրկելն ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակված, համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին»:

Դատարանն արժանահավատ չի համարել ամբաստանյալի և նրա շահերի պաշտպանի պնդումները, թե Վաղինակը սպանությունը կատարել է միայնակ՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:

Հանցագործության կատարման պահին հոգեկան խիստ հուզմունքի վիճակում չգտնվելը հիմնավորված է նաև դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ, համաձայն որի՝ Վաղինակ Դ.-ն դեպքի պահին ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի գտնվել:

Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ հաշվի էր առել տուժողի վարքագծի հակաբարոյականությունն ու հակաօրինականությունը, որով պայմանավորվել է հանցագործությունը: Դա, ըստ դատական ակտի, արտահայտվել է դեպքին նախորդող ժամանակահատվածում «ամբաստանյալի ու նրա քրոջ նկատմամբ տուժողի դրսևորած հակաբարոյական վարքագծով, ինչից դրդված՝ ամբաստանյալ Վաղինակ Դ.-ն, կողմնորոշված լինելով իր ընտանիքի պատիվը բարձր պահելու միտումով և գտնվելով հուզական լարվածության վիճակում, մի խումբ անձանց հետ միասին ապօրինաբար կյանքից զրկել է տուժողին»:

Ըստ դատական ակտի՝ Վաղինակն աջակցել է հանցագործության բացահայտմանը, նա մատնացույց է արել դեպքի և հանցագործության գործիքի գտնվելու վայրերը:

Դատախազը միջնորդել էր Վաղինակ Դ.-ին դատապարտել 18 տարի ազատազրկման:

Ընդհանուր իրավասության դատարանը Վաղինակ Դ.-ին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և դատապարտել էր 14 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հունիսի 3-ից:

Վաղինակ Դ.-ից հօգուտ տուժողի իրավահաջորդի կբռնագանձվի 1 միլիոն դրամ՝ որպես տուժողի հուղարկավորության համար կատարված անհրաժեշտ ծախսերի հատուցում:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել մեղադրող դատախազը և ամբաստանյալի շահերի պաշտպանը:

Դատախազը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ պատիժն ակնհայտ մեղմ լինելու պատճառաբանությամբ: Դատախազի պահանջն էր՝ խստացնել Վաղինակ Դ.-ի պատիժը:

Պաշտպանը, նշելով, որ իր պաշտպանյալի արարքը սխալ է որակված, խնդրել էր վերաորակել արարքը, Վաղինակ Դ.-ին մեղավոր ճանաչել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասով կամ, ծայրահեղ դեպքում՝ 104 հոդվածի 1-ին մասով՝ միայնակ կատարած դիտավորյալ սպանության համար, քանի որ գործի քննությամբ պաշտպանական կողմն ապացուցված չի համարել, թե սպանությունը կատարվել է խմբի կողմից:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է մեղադրող դատախազի բողոքը, իսկ պաշտպանի բողոքը բավարարել է մասնակիորեն՝ եզրահանգելով, որ գործի քննությամբ չի ապացուցվել երկու և ավելի անձանց կողմից տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողությունների կատարումը, ինչպես նաև չի հիմնավորվել սպանությունը մի քանի հոգով միասին կատարելու՝ հանցակիցների գիտակցումը: