Դա պաշտպանական հիստերիկ ծիծաղ է, որ թույլ չի տալիս, որ ցավն ավելի խորանա. lՎարդան առաջին անգամ պատմել է իր դժբախտության ու ծանր կորուստի մասին
Հայտնի հայազգի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյանը) Instagram-ի իր էջում գեղեցիկ ժպիտով, գեղեցիկ ծաղիկների հետ լուսանկար է հրապարակել ու բացահայտել իր ժպիտի տակ թաքնված գաղտնիքը:
«Ես միշտ ժպտում եմ, երևի այդպես ավելի հեշտ է դժվարությունները հաղթահարել: Դա երևի պաշտպանական հիստերիկ ծիծաղ է, որ թույլ չի տալիս, որ ցավն ավելի խորանա: Նախանցած տարի մահացավ իմ մեծ եղբայրը: Վերջին տարիներին մենք այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէինք, բայց 10-14 տարեկանում նա ավելի շատ է եղել իմ կողքին, քան ծնողներս: Երբ ես մեկ տարի հիվանդանոցում էի, նա բոլոր հարազատներիցս ամենահաճախն էր այցելում ինձ: Նա լավ մարդ էր, որը մի անգամ սխալ ընտրություն էր կատարել… Ապրիլի 22-ին նա կդառնար 40 տարեկան…բայց նա էլ չկա: Ու ես ոչինչ չեմ կարող փոխել: Պետք է շարունակել ապրել, ժպտալ և գնահատել ամեն րոպեն, որոհետև չգիտենք՝ հետո ինչ կլինի»,-նկարը մակագրել է աղջիկը:
Վարդայի հետևորդները փորձել են կիսել նրա ցավը, նկարագրելով իրեցը: Ոմանք էլ ցանկացել են իմանալ, թե ով է գեղեցկուհուն նվիրել իր նման սիրուն ծաղկեփունջը: