Եղանակը Հայաստանում մարտի 30-ին
Մարտի 30-ի ցերեկը հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, հատկապես կեսօրից հետո հանրապետության ողջ տարածքում սպասվում են անձրեւի տեսքով առատ տեղումներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ։
Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ անձրեւները հատկապես առատ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արարատում եւ Երեւանում։
Մարտի 31-ի առավոտյան ժամերից անձրեւներն աստիճանաբար կդադարեն, ապրիլի 1-2-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում, մարտի 29-ի ցերեկը, 30-ին ժամանակ առ ժամանակ, ողջ հանրապետությունում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, 30-ի ցերեկն առանձին հատվածներում՝ ինտենսիվ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ, 29-30-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի մարտի 29-ի ցերեկը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, 30-ի ցերեկը՝ ինտենսիվ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +12+14, ցերեկը՝ +16+18 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +8+11,
Կոտայքի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +8+11,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +9+11, ցերեկը` +14+16,
Գեղարքունիքում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +8+11,
Լոռիում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +10+15,
Տավուշում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +12+17,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +8+11,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +9+12, ցերեկը` +15+18,
Արարատում՝ գիշերը`+12+15, ցերեկը` +16+19,
Արմավիրում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +16+19,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +8+11,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +16+19,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +18+20,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +13+16,
Արցախում՝ գիշերը` +7+12, ցերեկը՝ +14+18: