Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха
uncategorized

Արա Պապյանը Հայաստանի արտաքին և ներքին քաղաքական հնարավորությունների և Պուտինի հանդեպ հնչեցվող մեղադրանքների մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր, իրավաբան, պատմաբան, քաղաքագետ, դիվանագետ Արա Պապյանը ՀՀ նախագահի ընտրությունը մեկ անձի կողմից նշանակում է որակում, որն իրականացվեց և դրանով հարցը փակվեց:

«Այսինքն, ոչ ոք ժողովրդին չի հարցրել, տարբեր թեկնածություններ չեն դրվել, քննարկումներ չեն իրականացվել, չի հստակեցվել, թե ինչու հատկապես Արմեն Սարգսյանը: Բացի այդ, առ այսօր հրապարակված չեն Ա. Սարգսյանի հետ կապված մի շարք կասկածներ նրա ՀՀ քաղաքացիության, Հայաստանում նրա բնակության 6–ամյա ժամկետի հետ կապված և այլն:

Նոր համակարգի պայմաններում Հայաստանում հարց որոշողը դառնում է վարչապետը և այստեղ էլ ես Սերժ Սարգսյանին այլընտրանք չեմ տեսնում: Նախկինում տեսնում էի, մտածում էի, որ հնարավոր է, որ նա մեկ այլ անձի նշանակի, սակայն քանի որ վստահություն չունի որևէ մեկի նկատմամբ, կփորձի իշխանությունն ամբողջովին իր ձեռքը պահել և իրականացնել ուղիղ կառավարում»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Ա. Պապյանը:

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով գնալով ավելանում է Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա, և այդ պարագայում, փաստացի, մեր երկրի իշխանությունն ամբողջովին ձևական բնույթ է ստանում:

Նա ռուսական ռազմական ոստիկանների տեղակայումը հակասահմանադրական և հակաիրավական քայլ, ինչպես նաև Հայաստանի միջպետական պայմանավորվածությունների խախտում է համարում: Ա. Պապյանը համոզված է, որ այն պարզապես միջոց է Հայաստանում ներկա իշխանությունների համար ցանկացած ոչ ցանկալի զարգացում զինված խմբերով կանխելու համար: Նրա կարծիքով, այս ամենից բացի Հայաստանում ոչ միայն լիբերալիստական, այլև կապիտալիստական կարգեր չեն հաստատվել: Ազատ շուկայական հարաբերություններ այդպես էլ չձևավորվեցին և լիբերալիզմի փոխարեն զարգացավ ֆեոդալիզմը:

«Մարդիկ օգտագործեցին իրենց լծակները և սահմանափակեցին շուկան: Այդ իսկ պատճառով գործարարներն այսօր ձգտում են գործադիր կամ օրենսդիր մարմնում պաշտոն զբաղեցնել: Նրանք լավ գիտեն, որ չկա մրցակցություն, իսկ պետական մարմինները զբաղված են հարուստ ու աղքատ «նշանակելով»: Եթե պետությունը որոշում է այս կամ այն մարդուն սննկացնել՝ սննկացնում է: Այսինքն, Հայաստանում ցանկացած գործարար մշտապես գտնվում է իշխանության լծի տակ: Ու քանի որ այսօր պետությունը նույնացված է մեկ անձի հետ, ուստի այդ մեկ անձն է որոշում ամեն ինչ: Եվ այս պայմաններում ելնելով մի շարք գործոններից՝ ՀՀ նախագահի սահմանադրական խիստ սահմանափակ հնարավորություններից, երկրում առկա իրողություններից, ինչպես նաև հաշվի առնելով Ա. Սարգսյանի անցյալն ու հոգեբանությունը, ով երբեք էլ չի եղել մարտիկ և այս տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բազմաթիվ անօրինականությունների ժամանակ երբեք հանդես չի եկել հօգուտ տուժածի ու հալածվածի, հանգում ենք այն եզրակացության, որ չի էլ կարող որևէ բան պաշտպանել: Ի դեպ, նա նույնիսկ դրա ցանկությունը չունի և եթե նա նման ցանկություն ունենար, ապա Սերժ Սարգսյանը նրան Հայաստան չէր բերի»,– ասաց Ա. Պապյանը:

Նրա կարծիքով մարդկանց մի խումբ՝ ՀՀԿ–ի վերնախավը, պետությունն այսօր ընկալում է որպես իր սեփականություն: Եվ բնական է, որ նրանց ձեռնտու է Սերժ Սարգսյանի իշխանության մնալը:

«Եթե նա գնաց, սկսվելու է պայքար իշխանության համար և իրար ուտելու են: Ինչպես Ստալինի մահից հետո եղավ: Բայց եթե նրա մնալը ձեռնտու է ՀՀԿ–ին, ապա ձեռնտու չէ ողջ պետությանը, քանի որ երբ նայում ենք նրա կառավարման տարիներին, տեսնում ենք, որ Հայաստանը մի քանի անգամ նահանջ է ապրել: Միայն արտաքին պարտքը մոտ 4 անգամ ավելացել է: 2020 թ.–ին միայն պարտքի սպասարկման համար 1 միլիարդ 370 մլն դոլար գումար պետք է վճարենք: Դա կազմում է մեր բյուջեի 40%–ը: Այսինքն, եթե նայում ենք երկրի կառավարման տեսանկյունից, նա ձախողել է ամեն ինչ: Եթե ազատ ընտրություններ լինեին, ապա ՀՀԿ–ն 10%–ից ավելի ձայն չէր հավաքի, բայց ներկա Սահմանադրությամբ մշտապես հաղթելու է կառավարող ուժը: Եվ պետք չէ ասել, որ ՀՀԿ–ն ամենաշատ ձայներն է հավաքել: Հյուսիսային Կորեայում իշխող քաղաքական ուժն ավելի շատ ձայներ է հավաքում, հետո՞ ինչ: Հենց ձայների քանակը վկայում է այն մասին, որ ազատ ընտրություն չկա Հայաստանում»,– ասաց Ա. Պապյանը:

Հետազոտական կենտրոնի հիմնադիրը չի կիսում տեսակետը, թե Հայաստանը կարող է Ռուսաստան–Արևմուտք հարաբերություններում որոշակի առումով միջնորդի դեր ստանձնել: Ըստ Ա. Պապյանի, Արևմուտքը եթե ցանկանա հարաբերություններ պարզել Ռուսաստանի հետ, դա կանի ուղղակի, առանց միջնորդների:

«Արևմուտքի մեծ մասը նույնիսկ Հայաստանի տեղը չգիտի: Բացի այդ, Հայաստանը չի կարողանում իր սեփական խնդիրները լուծել, ինչպե՞ս կարող է միջնորդի դեր ստանձնել: Արևմուտքը տեսնում է չէ՞, որ Հայաստանում ռազմական ոստիկանական ուժեր են տեղակայվում ոչ թե ՌԴ նախագահի, այլ օկրուգի կամանդույուշչիի մակարդակով, իսկ Հայաստանը նույնիսկ դրա դեմ չի կարողանում պայքարել: Այսինքն, Արևմուտքում Հայաստանին լուրջ չեն ընդունում և ինչպե՞ս կարող է նման պայմաններում Հայաստանը տնտեսական կամ քաղաքական կամուրջ հանդիսանալ: Ինչ վերաբերում է այն հույսերին, թե Ա. Սարգսյանը կարող է բրիտականական վերնախավի հետ բանակցել՝ հեքիաթ է: Մեծ Բրիտանիայում նույնիսկ Չարլզը, ով նկարվել է Սարգսյանի հետ, օրենքով և ի պաշտոնե որևէ ազդեցություն չի կարող ունենալ երկրի քաղաքական օրակարգի վրա: Այնտեղ նույնիսկ թագուհին չի կարող միջամտել, քանի որ բրիտանական խորհրդարանի անդամները Պուտինին մեղադրում են 300 միլիարդ դոլար յուրացնելու և ողջ աշխարհը լրտեսներով լցնելու մեջ»,– խոսքը եզրափակեց Ա. Պապյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում