ԱԺ նախագահի հայտարարագիրը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Բաբլոյանը նախորդ տարի ունեցել է 24 միլիոն 700 հազար դրամ ու 10 հազար ամերիկյան դոլար փոխառություններ: Դրամական միջոցները կազմել են 23 միլիոն 385 հազար դրամ, 27 հազար 250 ԱՄՆ դոլար, 13 հազար 304 եվրո ու 7 հազար շվեյցարական ֆրանկ:
ԱԺ նախագահի եկամուտները 2017 թ. կազմել են 36 միլիոն 243 հազար դրամ, որից 13 միլիոն 919 հազար, 2 միլիոն 508 հազար ու 15 միլիոն 316 հազար դրամը աշխատավարձեր են, 2 միլիոն 154 հազար ու 1 միլիոն 383 հազար դրամը` տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս, իսկ 960 հազար դրամն էլ՝ վարձակալության դիմաց ստացված վճար:
Կնոջ՝ Մանուշակ Երիցյանի տարեկան հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա նախորդ տարի 2 հասարակական նշանակության շինություն է գնել, որից մեկը արժեցել է 57 միլիոն, իսկ մյուսը՝ 61 միլիոն դրամ: Ունեցել է նաև բաժնեմաս՝ 943 միլիոն դրամի, փոխառություններ՝ 150 միլիոն դրամի, 231 միլիոն 500 հազար դրամ ու 12 հազար դոլար դրամական միջոցներ և վերջապես 166 միլիոն 728 հազար դրամի եկամուտ, որի առյուծի բաժինը՝ 122 միլիոնը, գոյացել է շահաբաժնից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում