Միայն թե տեսնեք Ադրիանա Գալստյանի անկրկնելի գեղեցիկ նոր ֆոտոշարքը
Ադրիանան մասնագիտությամբ թարգմանչուհի է։ Երիտասարդ աղջիկների համար երազանք է հեռուստատեսությամբ երևալը, հայտնի դառնալը, սակայն նա պնդում է, որ իր դեպքում այդպես չէ։ «Չեմ ուզում շաբլոն երևալ, սակայն ինձ չի գրավել հայտնի լինելու փաստը։ Ի սկզբանե, ես նպատակ ունեի ընդունվել ԵՊՀ` Լեզուների բաժին, լավ տիրապետել անգլերենին, ինչը ստացվեց ինձ մոտ։ Երբ մտածում էի հետագա աշխատանքիս մասին, հասկացա, որ շատ եմ սիրում նկարահանվել, դերասանությունը հենց այն է, ինչով ցանկանում եմ զբաղվել։ Որոշեցի մտածել այդ դաշտում գործունեություն ծավալելու մասին, մասնակցեցի քասթինգների։ Ճանապարհը հեշտ չէր, սակայն հաջողությունը երբեք չի լքել ինձ։ Ես կարծում եմ, որ ինչ–որ չափով հաջողակ եմ, որովհետև հաջողություն է կատարել սիրած աշխատանքն ու դրա համար վարձատրվել։ Ինչ վերաբերում է հայտնիությանը, այսօր յուրաքանչյուրը կարող է հեշտությամբ հայտնի դառնալ` համացանցի միջոցով։ Շատ ավելի կարևոր է սիրված ու գնահատված լինել, նվիրված լինել աշխատանքին».
.jpg)
.jpg)

