Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики
uncategorized

Վիգեն Խաչատրյան. «Ընդդիմության զարգացման համար հավասար պայմաններ չկան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով ՀՀԿ–ում միայն Սերժ Սարգսյանը չէ, որ կարող է առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում, բայց կուսակցությունն իր կարծիքը չի փոխի և կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

«Հավանաբար Սերժ Սարգսյանի և կուսակցության ցանկությունները համընկնում են, ուստի նրա թեկնածությունն էլ կառաջադրվի»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Նա չբացառեց վարկածը, թե Ս. Սարգսյանի թեկնածության առաջադրումը կարող է պայմանավորված լինել նաև ՀՀԿ–ի ներքին խնդիրները լուծելու պահանջով, բայց Վիգեն Խաչատրյանը համոզված է, որ վերջնական որոշումը կայացնելու է ՀՀԿ առաջնորդը:

«Ինչպես նա որոշի, այնպես էլ կլինի»,– ասաց նախկին պատգամավորը:

Վ. Խաչատրյանի կարծիքով, ցանկացած հարցի ժամանակ ընդդիմության շուրջ հասարակության կոնսոլիդացումը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ երկրում որևէ նպատակի հասնելու համար, բայց իր դիտարկմամբ համախմբում դեռևս տեղի չի ունենում, քանի որ լուրջ պատճառներ կան:

«Իմ կարծիքով, հավատի պակասի պատճառով է, որ հասարակությունը չի համախմբվում: Այսինքն, երբ ինչ–որ մեկի կամ միավորման շուրջ չեն համախմբվում, դա նշանակում է, որ նրանք բավարար վստահություն չունեն հասարակության մոտ»,– ասաց Վ. Խաչատրյանը:

ԱԺ նախկին պատգամավորը կարծում է, որ իշխանությունների դեմ ինստիտուցիոնալ պայքար մղելու ընդամենը տեսական հնարավորություն կա: Նա թերահավատ է, որ գործնական կյանքում ընդդիմադիր ուժերը կկարողանան ինչ–որ բանի հասնել:

«Ընդդիմության ձևավորման համար հարկավոր է ունենալ առնվազն հավասար պայմանների առկայություն, սակայն առայժմ մենք նման հնարավորություն չունենք: Չնայած ժողովրդավարության ինչ–որ դրսևորումներ կան: Մենք այսօր թեև ունենք խոսքի ազատություն, ընտրության իրավունք, բայց դրանք բոլորը որոշակի սահմաններում են: Նշված սահմաններն անցնելու դեպքում, մարդիկ այս կամ այն կերպ հետապնդումների և զրկանքների են արժանանում, որի հետևանքով ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու խնդիրը դառնում է անլուծելի: Մյուս կողմից, ցանկացած հասարակական–քաղաքական գործունեություն ունենում է նաև նյութական օժանդակություն: Եվ ենթադրվում է, որ այն վերևից կարգավորվող է և հետևաբար էլ ազատությունը բացակայում է: Այսինքն, եթե ֆինանսավորման դաշտը փակ է, բնական է, որ այն չի զարգանա և բնականաբար ընդդիմության զարգացման համար հավասար պայմաններ չեն կարող լինել»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի կարծիքով վերջին 25 տարիների ընթացքում ներկա և նախկին ընդդիմությունների ինքնարտահայտման չափերն ու հնարավորությունները փոխվել են, սակայն հնարավորությունների առումով երկրում սկզբունքորեն շատ քիչ բան է փոխվել, որն, ըստ նրա, ի սկզբանե սխալ զարգացման հետևանք է:

Իսկ սխալ զարգացման հետևանքները, ըստ նախկին պատգամավորի, հնարավոր է վերացնել, ինչը ոչ թե լավատեսական, այլ իրատեսական դիտարկման արդյունք է:

«Նոր է ձևավորվում այն սերունդը, որն այլ կերպ է մտածում և գիտակցում է ազատության կարևորությունը: Այն նաև բարձր պատասխանատվության զգացում է ենթադրում: Դրան զուգահեռ խորհրդային տարիներին ձևավորված այն մտայնությունը, թե՝ «ես փոքր մարդ եմ, որ մի բան փոխեմ», դեռ ապրում է մարդկանց մեջ: Դա դարերով ձևավորված մտայնություն է, հասարակական վարքագիծ, որն ավելի երկար պահպանվեց, քան ենթադրվում էր: Ու չնայած հիմա մակերեսին ավելի շատ երիտասարդ կարիերիստները, ցինիկներն ու նման որակի անձինք են երևում, բայց համոզված եղեք, որ նրանց հետևից գալիս է շատ լավ սերունդ, որն այս ամեն ինչը կկարողանա փոխել»,– ասաց Վ. Խաչատրյանը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում