Ինչպե՞ս է իրեն զգում և ինչո՞վ է զբաղված վթարի ենթարկված Գարիկ Սեփխանյանը (լուսանկարներ)
Boomnews.am-ը գրում է.
Մոտ մեկ շաբաթ առաջ դերասան, հումորիստ Գարիկ Սեփխանյանը ավտովթարի էր ենթարկվել ու թեթև վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։ Բժիշկների տեղեկությունների համաձայն, նա մի քանի օր պետք է մնար հիվանդանոցում։
Boomnews.am-ի տեղեկություններով Գարիկն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, նրա ինքնազգացողությունը լավ է ու արդեն անցել է իր սովորական աշխատանքային ռիթմին՝ Ֆուլ Հաուս 2-ի սցենարական աշխատանքներին։
Գարիկը, խոսելով վթարի մասին անկեղծացել էր, որ վթարը տեղի է ունեցել իր անփութության հետևանքով։ Նա իր էջում գրել էր՝ Իմ շատ սիրելի երկրպագուներ և հարգելի հետաքրքրասերներ, այսօր փոքր անզգուշության հետևանքով վթարի եմ ենթարկվել, ինչի հետրանքով ստացել եմ թեթև վնասվածք: Այժմ հիվանդանոցում եմ և փառք Աստծո, ինձ լավ եմ զգում: Պետք է ասեմ, որ ամեն ինչ այդքան էլ սարսափելի չէ։ ՀԻվանդանոցում բժիշկները հոգատար են, ինչի համար շատ շնորհակալ եմ։