Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограниченийАресты оппозиции носят пропагандистский характер: Левон КочарянЕАЭС для Армении лучше других интеграционных вариантов — ПесковАветику Чалабяну предъявлено обвинение якобы за воспрепятствование реализации избирательного права — адвокат ИИ-решения, расширение географии и многое другое: новые возможности и предложения Eventhub Ларри Гагосян станет героем документального фильмаФлаг Арцаха – на чемпионате мира по футболуЧлены Конгресса США присоединились к АNCА с требованием освободить армянских пленных на 1000-й день заключенияTUMO теперь и в КазахстанеВ Армении рано утром был задержан Аветик ЧалабянЮнибанк и Unisport приняли участие в забеге «Tricolor» Yerevan Beat Run Moody’s подтвердило рейтинг IDBank на уровне «Ba3» со стабильным прогнозомОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу Багратуняц 16 Когда любая уступка превращается в отправную точку для новых требований: «Паст»Почему власть сама ставит себя в нелепое положение? «Паст»От «бастиона демократии» остался только «бастион» — с проржавевшим авторитаризмом: «Паст»Помощь от государства остается на словах: цветы дешевеют, кредиты давят на производителейСегодня состоится Общее годовое собрание акционеров Юнибанка: чистая прибыль банка составила 9,8 млрд драмов Женская сборная Армении по теннису добилась исторического успеха, вернувшись во II группу спустя 17 лет Двое судей КС не участвуют в рассмотрении дела об оспаривании итогов выборовАрмянские теннисистки пробились во вторую группу впервые за 17 летАрмянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de BruxellesОАО «Телеком Армения» и ОАО «Азертелеком» подписали соглашение о транзите интернет-трафика Арестован сын Мартуна ГригорянаФабрика по производству врагов. Ложные тезисы о «российском вмешательстве» как инструмент политических преследований: Роберт АмстердамКакой закон, какие урегулирования, кому они нужны? «Паст»Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»«Фокус» университета Брюсова: объявление о бесплатных местах в последнюю минуту։ «Паст»Односторонняя повестка уступок и политика молчания официального Еревана: «Паст»Давление силовой вертикали и императив поствыборной консолидации։ сигналы Самвела Карапетяна: «Паст»Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Затулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАвстралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Почему Пашинян так спешит? «Паст»Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
Право

«Ճիշտ ապրող տղա եմ…». Նորատուսցի Ալիկի մասնակցությամբ արյունոտ «ռազբորկայի» գործով ցուցմունք տվեց Չարբախցի Գեղամը

«Առաջին լրատվական»-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրի ապակեպատ դահլիճում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ շարունակվեց 2016 թվականի նոյեմբերի 13-ին Չարբախում՝ «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կատարված աղմկոտ սպանությունների գործով դատական քննությունը:

Ամբաստանյալի աթոռին երեք ամբաստանյալներ են՝ Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամ» մականունով, Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկ» մականունով, նաև՝ Արմեն Գասպարյանը, ով, ըստ մեղադրանքի, հանդիսանալով «Նորատուսցի Ալիկի» մտերիմը և մշտապես ուղեկցելով նրան, հաստատապես տեղեկացել է «Նորատուսցի Ալիկի» օժանդակությամբ ու դրդչությամբ «Չարբախցի Գեղամի», Գևորգ Ավետիսյանի և քննությամբ չպարզված այլ անձանց կողմից, խմբի կազմում դիտավորությամբ Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու մասին, սակայն դրսևորել է հանցավոր անգործություն և նախապատրաստվող ծանր հանցագործության մասին դիտավորությամբ չի հայտնել իրավասու մարմիններին: Արմեն Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 335 հոդվածի 1-ին մասով:

Մյուս երկու ամբաստանյալներին առաջադրված են ծանր մեղադրանքներ:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», մեղադրվում է խմբի կազմում դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ Ալիկ Բանդուրյանը՝ «Նորատուսցի Ալիկը», մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելուն դրդելու, օժանդակելու համար, ինչի հետևանքով տուժողը մահացել է:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսինքն, ըստ մեղադրանքի, դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն և «հորդորելու, շահագրգռելու եղանակով Պետրոս Իսրայելյանի մոտ Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ հանցավոր ոտնձգություն կատարելու վճռականություն է հարուցել»:

Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝ ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու եղանակով:

Պետրոս Իսրայելյանը՝ «Չարբախցի Գեղամը», ըստ մեղադրանքի, նախնական համաձայնության է եկել Գևորգ Ավետիսյանի ու քննությամբ չպարզված անձանց հետ և Ալիկ Բանդուրյանի օժանդակությամբ իրագործել է Մուշեղ Մուշեղյանի նկատմամբ ծրագրված ոտնձգությունը, սակայն հանդիպել է Մուշեղ Մուշեղյանի զինված դիմադրությանը՝ վերջինս անհրաժեշտ պաշտպանության վիճակում կրակոցներ է արձակել:

Մուշեղյանի դիմադրությունը հաղթահարելու, այդ ժամանակ ծագած՝ Մուշեղյանին սպանելու հանցավոր դիտավորությունը ավարտին հասցնելու նպատակով, ըստ մեղադրանքի, Պետրոս Իսրայելյանը խմբի կազմում Մուշեղյանին ուղղակի դիտավորությամբ սպանել է:

«Լիա» գեղեցկության սրահում կատարված «ռազբորկայի» արդյունքում 25-ամյա Գևորգ Ավետիսյանը՝ Պետրոս Իսրայելյանի բարեկամը, տեղում մահացել է:

38-ամյա Մուշեղ Մուշեղյանն ու 35-ամյա Արամ Պետրոսյանը վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Մուշեղ Մուշեղյանը մահացել է:

Դատական այս նիստին դատարանը պետք է զններ վերջին իրեղեն ապացույցը՝ Պետրոս Իսրայելյանի կնոջ անունով գրանցված «Մերսեդես Բենց» մեքենան: Սակայն մեքենան ՃՈ հատուկ պահպանվող տարածքից դարձյալ չէր տեղափոխվել դատարանի տարածք:

Մեղադրող Գ. Գևորգյանը նախագահողի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ ՃՈ-ից իրեն բանավոր տեղեկացրել են, որ տեխնիկական պատճառներով մեքենան առանց վնասելու հնարավոր չէ տեղափոխել գտնվելու վայրից: ՃՈ-ից պատրաստվում են սրա մասին դատարանին հայտնել գրավոր:

Դատարանը, կողմերի կարծիքները լսելով, որոշեց, որ եթե մեքենան հնարավոր չէ տեղափոխել, ապա դատարանը այդ մեքենայի զննությունը կկատարի այնտեղ, որտեղ մեքենան գտնվում է: Զննությանը չի մասնակցի ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը, քանի որ նա դեռևս սայլակով է տեղաշարժվում՝ առողջական վիճակով պայմանավորված: Ալիկ Բանդուրյանը չառարկեց, որ զննությանը ինքը ներկա չլինի, բավարար է, որ զննությանը մասնակցի իր շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը:

Դատարանը որոշեց հաջորդ նիստը սկսել Շենգավիթի նստավայրում, ապա մեկնել մեքենայի զննություն կատարելու, այնուհետև վերադառնալ նստավայր ու շարունակել նիստը:

Դատարանը անցավ ամբաստանյալների հարցաքննությանը:

Պետրոս Իսրայելյանը՝ Չարբախցի Գեղամը, ցանկացավ ցուցմունք տալ: Նա, իհարկե, չընդունեց մեղադրանքը:

Հայտնեց, որ իմացել է Ճվճվ Արոյի՝ հիվանդանոցում գտնվելու մասին, գնացել է տեսության: Ճվճվ Արոն ասել է, որ վարդենիսցի մեկը իրեն 2 հազար դոլար է պարտք, հիվանդանոցում գումարի կարիք ունի, խնդրել է, որ պարտքը վերադարձվի:

Հիվանդանոցային այս այցելությունից 5-10 օր հետո վարդենիսցի Վահագը տեղեկացրել է, թե «Գեղամի հետ երկու բառ ունի խոսալու»: Գեղամը նրան հրավիրել է իր տուն, խոսել է հետը, ասել է՝ մարդը հիվանդանոցում է, էդ փողը տար տուր: Վահագնը ասել է, թե կտանի:

Գեղամը զանգել է հիվանդանոց ու ասել է՝ վարդենիսցին 2 հազար դոլարը կբերի կտա: Բայց Մուշեղը դժգոհություն է հայտնել երկու հազար դոլար վերադարձնելու հարցով: Գեղամը Մուշեղի հետ խոսելու է ուղարկել իր շրջապատից՝ Արամիկին, վերջինս վերադարձել ու ասել է. «Գեղա՛մ, հետս կոպիտ էր խոսում, ժամադրություն ա ուզում»:

Սկզբում ժամադրվել են, Մուշեղի ասած տեղն են գնացել, բայց հանդիպումը չի կայացել, Գեղամն էլ ասել է՝ դե թող գան մեր տուն:

«Էդ ա էղել»,- ասաց Չարբախցի Գեղամը: Նա ներկայացրեց, որ Մուշեղը հանդիպման վայր է մտել՝ դուռը «գմփացնելով»: Ներսում Մուշեղը «քֆուր» է արել, կրակել է: Այդ ժամանակ Գևորիկը՝ Գևորգ Ավետիսյանը, հանել է դանակն ու փաթաթվել է Մուշեղին:

Չարբախցի Գեղամն ասաց. «Գևորիկս իմ տղեն ա էղել… Գևորիկին տարանք հիվանդանոց…»:

Ինչ վերաբերում է Մուշեղ Մուշեղյանի սպանությանը, ապա Չարբախցի Գեղամն ասաց. «Ես չեմ կարում հասկանամ՝ ի՞նչ սպանություն: Ես ճիշտ տղա եմ… կյանքում մեկի ոտը չեմ տրորել… Ես մարդ սպանող չեմ, սպանելուց հեռու մարդ եմ՝ ինձ շատերն են ճանաչում… Ես ճիշտ ապրող տղա եմ, հույրին հարգող մարդ եմ… 47 տարեկան տղա եմ, իմ տան մեջ ես թույլ չեմ տվել, որ մարդու հետ բարձր խոսան… Ես իմ տան մեջ մարդու ծեծե՞մ, ո՞նց կարա տենց բան ըլնի…»:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Միհրան Պողոսյանը հիշեցրեց մեղադրանքի կողմի ներկայացրած հեռախոսազրույցների գաղտնալսումների ձայնագրությունները, որտեղ Չարբախցի Գեղամն ասել է, թե բահերի կոթեր, փայտից մահակներ են պատրաստել հանդիպման համար:

Չարբախցի Գեղամն ասաց. «Ոչ մի անգամ… Իմ տան մեջ մարդուն հարգում ենք… Կարող ա մեղադրողը տենց բան ունի՝ տան մեջ մարդ ա ծեծում…»:

Նախագահողը դիտողություն արեց ամբաստանյալ Իսրայելյանին՝ մեղադրողի հասցեին նման արտահայտություն անելու համար:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը ևս մի դրվագ հիշեցրեց գաղտնալսված հեռախոսազրույցներից՝ Մուշեղի ոտուձեռը կոտրելու մասին:

Չարբախցի Գեղամը պատասխանեց. «Վաբշե ես տենց բան չեմ ասել, չեմ էլ տեսել, որ դեպքի պահին Մուշեղի ձեռ-ոտին հարվածեն…»:

Պաշտպանը նաև հարցրեց՝ Չարբախցի Գեղամը չափազանցելու սովորություն ունի՞:

Ամբաստանյալը պատասխանեց. «Մարդ ենք, հմի կարամ, ասենք, մեկի հետ 1-2 անգամ խոսամ, բայց ասեմ՝ 5-6 անգամ եմ խոսել… Չգիտեմ՝ ով ոնց ա ընկալում…»:

Ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ: