Ասյա Խաչատրյանը 19 տարեկանում իրեն համարում է ամուսնացած և ապրում է ազատ սեռական կյանքով. եթե նա հաստ Winston-ը ծխելով «գուլյատ լիներ» գիշերային Քյավառի կամ Սիսիանի փողոցներով վերջաբանն ավելի տխուր լիներ
Օրեր առաջ ազգս իրար խառնվեց մի չլսված ու չտեսնված պատմության պատճառով.
Մի կապույտ մազերով աղջնակ` չԱսուլ մականունով, ազատ-անկախ Արցախի մայրաքաղաքում կոպիտ վերաբերմունքի էր արժանացել տեղի ոստիկանների կողմից:
Ամեն իրեն հարգող մարդ, ով ունի ֆեյսբուք, իր հեղինակավոր կարծիքն ասեց չԱսուլի, նրա կապույտ մազերի, ծխած սիգարետի ու ազատ սեռական կյանքի մասին: Բանը հասավ նրան, որ որոշ «վաստակաշատ» լրագրողներ, ովքեր Ասյա Խաչատրյանի հոր տարիքին են, սքրինշոթ արեցին կապտահեր աղջկա ֆեյսբուքյան էջն ու սկսեցին քննարկել, որ, վիձիծե լի, չԱսուլը դաժե պսակված ա: Չմեռանք, սա էլ տեսանք:
Որպեսզի չլինենք սուբյեկտիվ, փորձենք ֆիքսել 2 իրողություն. Առաջինը` Ասյա Խաչատրյանը վարում է մեր ուղեղի ծալքերին անհարիր կյանք. 19 տարեկանում իրեն համարում է ամուսնացած, ապրում է ազատ սեռական կյանքով, ունի նաև ազատ սեռական կողմնորոշում, դրա մասին ստատուսներ է գրում ֆեյսբուքում, մազերը կապույտ է ներկում ու չի ամաչում փողոցում ծխելուց: Մեր ամերիկահայ բարեկամները կասեին` So??
Երկրորդ իրողությունն այն է, որ Հայաստանում (նկատի ունեմ նաև Արցախը, որովհետև տարբերություններով հանդերձ` այնտեղ նույն խնդիրներն են ու նույն ժողովուրդը) ոստիկան են դառնում կյանքի հատակին հայտնված մարդիկ, ովքեր որևէ ոլորտում չեն կարողանում կայանալ, դպրոցի պատերի տակից այն կողմ չեն գնում ու վերջում, քանի որ վաբշե բան չի մնում անելու, դառնում են ոստիկան: Ահա և արդյունքը: չԱսուլի հետ նույն կերպ կվարվեին, մի բան էլ ավել, եթե նա իր սիրուն մազիկներով ու հաստ Winston-ը ծխելով «գուլյատ լիներ» գիշերային Քյավառի, Սիսիանի կամ ասենք Հրազդանի փողոցներով: Հնարավոր է վերջաբանն ավելի տխուր լիներ:
Ելնելով էս երկու իրողություններից` փաստենք, որ մեր հասարակության մեջ կա 2 ծայրահեղություն, որոնք հասարակական կյանքը բալանսի բերելու փոխարեն ավելի են խորացնում ծայրահեղությունը. Կապույտ մազերով ազատական երիտասարդները իրենց գերնպատակ են դարձրել հասարակությունից ուղղակի առանձնանալը` առանց դրա մեջ իմաստ դնելու, ուղղակի դա մոդայա, իսկ հասարակության պահպանողական, տգետ ու դեբիլ մասը գնալով ավելի է թաղվում իր տգիտության թմբիրի մեջ:
Նյութի աղբյուրը՝ այստեղ