Նախկին զինծառայող. «2 օրվա կյանք էին տվել, որոշեցի իրանց ինադու երկար ապրեմ»
Hetq.am-ը գրում է.
Վազել. նախկին զինծառայողի միակ ցանկությունը
Խաղաղապահ զորքերի նախկին զինծառայող 28-ամյա Դավիթ Հակոբյանը չի կարողանում հիշել, թե վերջին հինգ տարվա ընթացքում որերորդ հունվարի 28-ն է անցկացնում բուժման մեջ:
Դավիթին հանդիպեցի ՊՆ կենտրոնական կլինիկական (Մուրացանի) զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում: Ամանորյա տոներից հետո է եկել հոսպիտալ:
Մինչև տոները «Աջակցություն զինվորական հաշմանդամներին ու վիրավոր զինվորներին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Հայկուհի Մինասյանը Դավիթ Հակոբյանի հետ եղել է նույն հոսպիտալում, որտեղ Դավիթը անցել է բժշկական հետազոտություններ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ տոներից հետո Դավիթ Հակոբյանը դարձյալ ֆիզեոթերապիայի կուրսեր կանցնի հոսպիտալում: Այժմ նա այդ կուրսերն է անցնում: Շուտով կլինի նաև ասեղնաբուժություն:
Ամեն ինչ սկսվել է 2012թ.-ին, երբ Խաղաղապահ զորքերում ծառայության ժամանակ հերթական պարապմունքից հետո Դավիթը ցավեր է զգացել որովայնի շրջանում: Վիճակը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են նախ 1-ին հիվանդանոց, ապա «Մուրացան» հոսպիտալ, որտեղ և վիրաբույժ Գագիկ Թունյանը վիրահատել է Դավիթ Հակոբյանին: Վիրահատությունն անհաջող է անցել: «Բայց մինչև էդ օրը, ես երբեք որևէ առողջական խնդիր չեմ ունեցել, ես մի քանի անգամ բուժզննություն եմ անցել, ամեն ինչ նորմալ ա եղել»,-պատմեց Դավիթ Հակոբյանը:
Ըստ էպիկրիզի՝ աղիքի խոցն է կարվել աղեոլորքից հետո: 2-րդ վիրահատության անհրաժեշտություն է զգացվել: 8 ժամվա տարբերությամբ այն արվել է, որից հետո երիտասարդն ընկել է կոմայի մեջ: 10 օր անց արթնացել է՝ ձախակողմյան հատվածը պարալիզացված: Էպիկրիզում նշված է, որ վիրահատության ժամանակ երիտասարդը ինսուլտ է ստացել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: