Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Сколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»
Фото

«Իմ բոլոր երազանքները թատրոնի հետ են կապված». Էմմա Մանուկյան

Մարտի 27-ին նշվում է Թատրոնի միջազգային օրը: Մասնագիտական, տոնական օրը թատրոնի և կինոյի դերասանուհի Էմմա Մանուկյանը, ով շատերին հայտնի է նաև հեռուստասերիալներից, սկսել է հենց թատրոնից՝ առավոտյան ներկայացման փորձի գնալով:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Հ.Ղափլանյանի անվան Դրամատիկական թատրոնի դերասանուհին ասաց, որ թատրոնն աշխարհում այն տեղն է, որտեղ իրեն ամենալավն է զգում:

 

«Թատրոնի բեմն այն տեղն է, որի հետ ես կապում եմ իմ ապագայի բոլոր երազանքները, բոլոր այն դերերը, պատմությունները, որ ուզում եմ խաղալ, ես պատկերացնում եմ թատրոնի բեմում: Իմ բոլոր երազանքները այդ քառակուսի տարածքի հետ են կապված»,-ասաց Էմման ևնշեց, որ իր համար ամենամեծ գնահատականը հանդիսատեսի ծափահարություններն են, գոհունակ աչքերն ու հուզմունքը, որ տեսնում է ներկայացման ավարտին։ Նրա խոսքով` միայն դրա համար արժե աշխատել թատերական ասպարեզում:

Դերասանուհուց հետաքրքվեցինք, արդյոք մեր օրերում թատրոնն ունի հանդիսատեսի պակաս, ինչին նա պատասխանեց, որ նման խնդիր տեսնում է, բայց ավելի կարևորեց հանդիսատես կրթելու խնդիրը: «Թատրոնն ունի հանդիսատեսի խնդիր, բայց ավելի շատ ունի ճիշտ ընկալվելու խնդիր: Ես աշխատում եմ այնպիսի թատրոնում, որտեղ հանդիսատես միշտ կա, բայց հանդիսատեսին փոքր տարիքից է պետք կրթել, այսինքն դպրոցից՝ երեխաներին դասարաններով լավ ներկայացումների տանելով, արժեքավոր գործեր ցույց տալով: Պետք է մարդը փոքրուց կրթվի` որպես հանդիսատես, ինչպես, օրինակ, Մոսկվայում է։ Այդպես մեծ տարիքում արդեն թատրոն գնալու կարիքը ունենա»,-ասաց նա:

 

Էմման կիսում է այն մտահոգոությունը, որ թատրոնում հանդիսատեսի պակասը պայմանավորված է նաև սոցիալական խնդիրներով և շատերը թատրոն չեն հաճախում ոչ այն պատճառով, որ չունեն հետաքրքրություն: Ընդհանրապես, սոցիալական գործոնը, ըստ դերասանուհու, ազդում է ոչ միայն թատրոնի, այլև մյուս ասպարեզների վրա:

«Հիմա մեր երկրում շատ մեծ սոցիալական խնդիրներ կան, որոնք, իհարկե, ազդում են նաև թատրոնի վրա, ի վերջո, թատրոնը ժամանցի վայր է ու մարդիկ շատ դժվարությամբ են կարողանում իրենց սուղ պայմաններից, սուղ բյուջեից գումար տրամադրել իրենց հաճույքներին, իսկ այն մարդիկ, ովքեր կարողանում են, հաճախում են։ Ամսվա կտրվածքով մենք ունենում ենք, գրեթե, 15-20 ներկայացում ու հազվադեպ է լինում, որ դահլիճը լեփ-լեցուն չլինի: Եթե մարդիկ ունենային ֆինանսական հնարավորություններ, կարծում եմ, ավելի հաճախ կգային թատրոն ու մենք մոսկովյան թատրոնների նման կխաղայինք օրը երեք ներկայացում, դերասանն էլ շատ կվճարվեր, ու ամեն ինչ բոլորվին այլ մակարդակի վրա կլիներ»,- նկատեց դերասանուհին։

 

Նա նշեց, որ թատրոնում ներկայումս զբաղված է նոր` «Տիկնայք և պարոնայք» ներկայացման մեջ, որը թեթև ու գեղեցիկ կատակերգություն է: Զուգահեռ Էմման աշխատում է նաև հեռուստատեսային դաշտում, նոր առաջարկների մասին էլ նախապես խոսել չի ցանկանում: