Վասիլյանը 6 միլիոն դրամի եկամուտ է ունեցել ինչ–որ գույքի վաճառքից, որը նշված չէ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Վասիլյանը նախորդ տարի վաճառել է իր 972 հազար դրամ արժողությամբ հողամասը, իսկ տարեկան դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 350 հազար դրամ ու 7 հազար ԱՄՆ դոլար, իսկ տարեվերջին՝ 500 հազար դրամ ու 7500 ԱՄՆ դոլար:
Տարեկան եկամուտները գոյացել են երկու գույքը վաճառելուց ստացված գումարից, որից մեկը վերևում նշված հողամասն է, իսկ մյուսը, որի վաճառքից գոյացել է 6 միլիոն 497 հազար դրամ, նշված չէ, թե ինչ է: Տարօրինակ է, բայց եկամուտների մեջ նշված չեն նաև աշխատավարձից ստացված եկամուտները:
Կինը՝ Մարիամ Առաքելյանը, նույնպես ներկայացրել է 2017 թ. տարեկան հայտարարագիրը: Համաձայն որի՝ նրա դրամական միջոցները 2017 թ. վերջին կազմել են 450 հազար դրամ ու 15 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 6 միլիոն 315 հազար դրամ ստացված աշխատավարձից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում