Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Право

«Սոնան չի մահացել, գնացել է հավիտենություն». Երևանում 17-ամյա ուսանողուհին մահացու վրաերթի է ենթարկվել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մյասնիկ Խաչատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ:

55-ամյա Մյասնիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2017 թվականի հուլիսի 14-ին, ժամը 12-ին Մարտունի քաղաքի Աբովյան փողոցից դեպի Մյասնիկյան փողոց 53.3 կմ/ժ արագությամբ վարելով իրեն պատկանող «ՎԱԶ- 2106» ավտոմեքենան, թույլ է տվել ՃԵԿ համապատասխան կետերի պահանջներին հակասող գործողություններ՝ ունենալով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն, նա ժամանակին միջոցներ չի ձեռնարկել մեքենան կանգնեցնելու կամ արագությունը դանդաղեցնելու համար այն հաշվով, որ հետիոտնը դուրս գար վտանգավոր գոտուց:

Մյասնիկ Խաչատրյանը վրաերթի է ենթարկել Մարտունի քաղաքի 17-ամյա բնակչուհի, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Սոնա Կ.-ին:

Ստացած վնասվածքներից աղջիկը հուլիսի 23-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է:

Մյասնիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով: Նա առնվել էր կալանքի տակ:

Առաջադրված մեղադրանքում Մյասնիկ Խաչատրյանն իրեն մեղավոր է ճանաչել: Նա հայտնել է, որ դեպքի օրն իր մեքենայով երթևեկում էր Մարտունի քաղաքի Աբովյան փողոցով:

Մոտ 30 մետրից նկատել է, որ իր երթևեկելի ձախ ուղեմասի մայթով Աբովյան փողոցից դեպի Մյասնիկյան փողոց է քայլում Սոնա Կ.-ն: Նկատել է, որ աղջիկը մի պահ կանգ է առել, աջ ոտքը առաջ է դրել ու փորձել է հատել փողոցը, բայց չի հատել:

Այդ ժամանակ ինքը, վտանգ զգալով, մեքենայի արագությունն իջեցրել է 40-45 կմ/ժ-ի:

Երբ իր մեքենայի ու աղջկա միջև մնացել է 8 մետր, աղջիկն արագ վազքով հատել է փողոցը՝ դեպի Մյասնիկյան փողոց: Ինքը ձայնային ազդանշան է տվել, միանգամից սեղմել է արգելակման ոտնակը ու այդպես՝ արգելակված վիճակում անցել է 6 մետր տարածություն և իր ուղեմասի բաժանարար գծից 1մետր հեռավորության վրա մեքենայի շարժիչի ծածկոցի դիմային ձախ հատվածով հարվածել է Սոնա Կ.-ին:

Հարվածից տուժողը մարմնով ընկել է շարժիչի ծածկոցին, գլխով հարվածել է դիմապակուն և ընկել է մեքենայի առաջ՝ ասֆալտին…

Ինքը պատահական մեքենայով տուժողին տեղափոխել է հիվանդանոց:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Սոնա Կ.-ի մահը վրա է հասել գանգուղեղի դիֆուզ տրավմատիկ ախտահարումից՝ փակ, բութ գանգուղեղային վնասվածք ստանալու հետևանքով:

Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությամբ՝ «ՎԱԶ-2106» մեքենայի վարորդը տեխնիկական հնարավություն ունեցել է վրաերթը կանխելու համար, սակայն ժամանակին համապատասխան միջոցներ չի ձեռնարկել:

Պատահարի վայրում առկա արգելակման հետքին համապատասխանում է «ՎԱԶ-2106» մեքենայի ընթացքի արագության շուրջ 53.3 կմ/ժ մեծությունը:

Վրաերթի հետևանքով վնասվել են մեքենայի դիմապակին, շարժիչի կափարիչի ձախակողմյան դիմային ու վերևի եզրային մասերը:

Դատարանը հաշվի է առել, որ Մյասնիկ Խաչատրյանի խնամքին են մինչև 14 տարեկան 3 երեխաները:

Մյասնիկ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել է 2 տարի ազատազրկման՝ 2 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Պատժի սկիզբը՝ 2017 թվականի հուլիսի 27-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ պահանջելով պատժի մասով փոփոխել դատավճիռը, Մյասնիկ Խաչատրյանի նկատմամբ նշանակել ավելի խիստ պատիժ:

Մյասնիկ Խաչատրյանը վերաքննիչ քրեական դատարան էր բերվել կալանավայրից: Նա հետը բերել էր մի քանի «Նոր կտակարան», դրանք բաժանեց դատավորին, ուղեկցողներին:

Դատական նիստի ընթացքում Մյասնիկը իրեն առույգ էր զգում, ժպտում ու խոսում էր, Ավետարան էր կարդում, մեջբերումներ էր անում՝ հատկապես դատավորների վերաբերյալ: Նա հայտարարեց, թե Աստված թույլ է տվել, որ ինքը Աստծո անունից խոսի ու մարդկանց դարձի բերի, քանզի երկրային կյանքը ժամանակավոր է, պետք է ձգտել հավիտենական կյանքի, որի ճանապարհը ինքը գիտի, կարող է ցույց տալ…

Մյասնիկը ներկաներին, նաև դատավորներին խորհուրդ տվեց համացանցում գտնել իր էջը և հասու լինել դեպի հավիտենություն տանող ճանապարհին ու Աստծո խոսքին: Ինքը ոչ թե իր մեկնաբանություններն է կատարում, այլ Աստծո խոսքն է հասցնում մարդկանց…

Մյասնիկը, նշելով, որ ինքը անկարող էր պատահարը կանխել, բացատրեց, որ տուժող աղջիկը անսպասելիորեն վազեց փողոց, ինքը չէր սպասում, որ նա կհատի փողոցը: Անմիջապես արգելակել է, բայց այդ տեղանքում ավազ էր լցված, մեքենան առաջ է գնացել՝ անկախ իր կամքից…

Մյասնիկն իր լավատեսությունը և լավ տրամադրությունը մեկնաբանեց՝ հայտարարելով, թե 17-ամյա Սոնան… «չի մահացել», այլ գնացել է հավիտենականություն: Դա, ըստ Մյասնիկի, նախանշված էր ի վերուստ, քանի որ մինչև դեպքի վայր հասնելը ինքը մի քանի անգամ ցանկացել է այլ փողոց թեքվել, մեկ այլ ճանապարհով գնալ, բայց չի կարողացել, ընթացել է այնպես, որ հասել է դեպքի վայր, ու տեղի է ունեցել պատահարը…

Մյասնիկը նաև «մարգարեացավ», թե տուժողի իրավահաջորդը տղա երեխա է ունենալու, նրանով մխիթարվելու է…

Մյասնիկն ասաց նաև, թե տուժողները իր հեռավոր բարեկամներն են, ինքը չի չարանում, որ պատիժը խստացնելու բողոք են բերել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցչին էլ Մյասնիկը վերջում օրհնանքի խոսքեր ասաց՝ Աստված քեզ էլ օրհնի…

Մյասնիկը դատավորներին ասաց, թե 2 տարի ազատազրկումը իր համար նախանշված էր ի վերուստ՝ դա իր ճանապարհն է, որը տանում է դեպի հավիտենություն: Ինքը խոնարհ ընդունում է այդ փորձությունը և չի կարծում, որ վերաքննիչ դատարանը այդ պատիժը ավելի կխստացնի:

Վերջում Մյասնիկ Խաչատրյանը «Նոր կտակարանից» դատավորներին ուղղված տողեր ընթերցեց՝ երեք դատավորներին էլ հասցնելով «Աստծո խոսքը»:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը՝ Մյասնիկ Խաչատրյանի պատիժը խստացնելու վերաբերյալ:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ 2 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ: