Մոդելը մերկացել է փողոցում և թույլ տվել անծանոթներին ձեռք տալ իր կրծքերին ու սեռական օրգանին
Շվեցարացի նկարչուհի և մոդել Միլո Մուարեն ձերբակալվել է Լոնդոնում հերթական պրովոկացիոն ակցիայի համար. նա օրը ցերեկով հրապարակի անցորնդերին առաջարկել է ձեռք տալ իր ինտիմ հատվածներին՝ կրծքերին և սեռական օրգանին: Նրա վրա կախված է եղել հայելապատ տուփ (ակցիան այդպես էլ կոչվում է՝ Mirror Box), որտեղ 30 վայրկյանով կարող էին ձեռքը մտցնել ոչ միայն տղամարդիկ, այլ նաև կանայք: Չնայած նրան, որ շատերին էր դուր եկել արվեստին հպվելու միտքը, այնուամենայնիվ Միլոն ձերբակալվեց ոստիկանների կողմից:
Նա մի ամբողջ օր է անցկացրել ճաղերի հետևում, ապա ազատ արձակվել միայն խոշոր չափի տուգանք վճարելուց հետո: Հետաքրքիր է, որ Միլոն Դյուսելդորֆում և Ամստերդամում նման ակցիաներ անցկացնելիս ոչ մի խնդրի առաջ չի կանգնել:
Ի դեպ՝ սկանդալային մոդելը մասնակցել նաև բրիտանական շոուի, որտեղ հանդիսատեսին ծանոթացրել է իր արվեստի հետ: