Ինչպես է կարողացել 172կգ քաշով աղջիկը հաղթել գեղեցկության մրցույթում
Աննա Հանքինսը դարձել է «Միսս զարմանք» մրցույթի հաղթող եւ այժմ պատրաստվում է Չիկագոյի «Miss Amazing» ազգային մրցույթին:
Լուիսվիլ քաղաքից 15-ամյա Աննա Հանքինսը հաղթել է հաշմանդամների գեղեցկության մրցույթում: Աղջիկը ունի Պրադեր - Ուլլի սինդրոմը: Սա գենետիկ հիվանդություն է, որը հանդիպում է 12-15 հազար մարդկանցից մեկի մոտ:
Պրադեր - Ուլլի սինդրոմի աշտանիշներից է մշտական սովի զգացումը. Այս հիվանդությամբ տառապող երեխաները երբեք չեն կարող կուշտ ուտել: Նրանք ունեն թույլ տեսողություն և նյութափոխանակության խանգարում. Աննայի քաշը այժմ 172 կգ: Նա հաճախ ընկճվում է հասակակիցների կողմից ծաղրանքի ենթարկվելու պատճառով: Սակայն, չնայած դրան, նա սիրում է բեմում լինել և երգել: Մրցույթներին մասնակցելը աղջկան վստահություն է հաղորդում սեփական ուժերին, սովորեցնում չվախենալ հասարակությունից:
Սա առաջին մրցույթը չէ, որին Աննան մասնակցում է: 9 տարեկանում նա հաղթել է երեք նման մրցույթներում եւ չի պատրաստվում այդքանով բավարարվել:Աղջիկը իրեն գեղեցիկ է զգում, երբ դիմահարդարված է և գեղեցիկ սանրվածք ունի: