Մենք այրվում ենք, հավանաբար մնաք բարով. Կեմերովոյում հրդեհի ժամանակ կորած աղջկա վերջին հաղորդագրությունը սարսափեցնող է (լուսանկար)
Կեմերովի աևտրի կենտրոնում անհայտ կորած աշակերտուհի Մաշան հասցրել է հարազատներին հաղորդագրություն ուղարկել: Աղջկա վերջին խոսքերը սարսափազդու են: Այս մասին գրում է Dni.ru-ն:
«Մենք այրվում ենք»,- գրել է նա: Ամենայն հավանականությամբ՝ երեխան հրդեհի էպիկենտրոնում է եղել՝ կինոթատրոնում:
Մի քանի րոպե անց աղջիկը ևս մեկ SMS է ուղարկել; «Հավանաբար մնաք բարով»: Դրանից հետո 13-ամյա աղջիկը կապի դուրս չի եկել: