Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Цифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
Видео

Զապ Լեննականցին միացել է ադրբեջանցի օրենքով գողին. Տեսեք, թե ինչ է կատարվում

Ռուսական «Պրայմ Քրայմ» քրեական նորությունների տեղեկատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիայի ոստիկանությունը հայտնաբերել է «օրենքով գող» Դավիթ Ալխանաշվիլիին սպանողների հետքերը: Ալխանաշվիլին քրեական աշխարհում ավելի հայտնի է որպես Դաթո Պանկիսկի: Վերջինս սպանվել է անցած տարվա դեկտեմբերի 22-ին, Ստամբուլում: Պարզվել է, որ այս հանցագործության կատարողները Հայաստանի քաղաքացիներ են: Որպես Ալխանաշվիլու գնդակահարության ենթադրյալ կազմակերպիչ շեշտվում է հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապ Լենինականսկու անունը, որը գործել է Շաքրո Մոլոդոյի զարմիկ, «օրենքով գող» Դաթո Օզմանովի «պատվերով»: 2011 թվականին Բելգիայում Օզմանովին քիչ էր մնում սպանեին մի քանի գործող ու ապագա «օրենքով գողեր», այդ թվում՝ Պանկիսկին:

«Պրայմ Քրայմ»-ը գրում է, որ ՀՀ ոստիկանության Էրեբունի ՊՊԾ գունդը գրաված ազատամարտիկների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների կամքը կատարելուց հրաժարվելու համար Զապը եւ հայ «օրենքով գողեր» Ալոն, Սամոն, Աֆոն եւ Կոնչոն արտաքսվել էին Թուրքիա: Գործակալությունը հիշեցնում է, որ Զապը եւ նրա շրջապատը, այլ գողականների կողմից ծեծի էին ենթարկվել Երեւանում եւ զրկվել «գողական» կոչումներից:

Նշենք, որ ավելի վաղ՝ ըստ «Պրայմ Քրայմ»-ի, 2016 թվականի օգոստոսի 3-ին Երեւանում տեղի ունեցած գողական հաշվեհարդարն այդ օրերին մեծ արձագանք գտավ գողական աշխարհում: Երեւանի հենց սրտում՝ Հյուսիսային պողատայում, գիշերվա ժամը 3-ին, Կոբա Ռուստավսկին, Սուրեն Ավետիսյանը՝ Սուրոն, Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, նրա զարմիկ Արտյոմ Ղազարյանը՝ Կանեւսկոյը դաժանաբար ծեծի են ենթարկվել մյուս հայտնի հայ գողեր Անդրանիկ Հարությունյանի՝ Կաղ, Արտյոմ Միքայելյանի, Սամվել Հարությունյանի՝ Սամոյի, Աֆոյի, Ալոյի Կոնչոյի կողմից: Ծեծի պատճառը, ըստ «Պրայմ Քրայմ»-ի, Ժիրոյի՝ Ժիրայր Բրուտյանի կողմից, օրենքով գողերին արհամարհելն է, մասնավորապես՝ սրճարանում գողերի սեղանակից, ոստիակապետ Վովա Գասպարյանի զարմիկին առաջինը բարեւելը:

«Մեկ այլ՝ ավելի հավանական վարկած դիտարկվում է այն, որ իբր Ժիրոն, ի տարբերություն Զապի եւ Սուրոյի, բացարձակ պատրաստակամություն է հայտնել՝ օգնել Հայաստանի իշխանություններին 2016 թվականի հուլիսի 17-ին մի քանի ապստամբների կողմից ՊՊԾ գնդի գրավումը չեզոքացնելու գործում: Աղբյուրի փոխանցմամբ՝ Զապը, Սուրոն, Ալոն եւ Աֆոն հրաժարվել են համագործակցել Հայաստանի ուժային կառույցների հետ եւ խնդրել են իրենց «գողական» հեղինակությունը չօգտագործել ի շահ «պաշտոնական» գործողությունների: Դրանից կարճ ժամանակ անց նրանք արտաքսվել են Հայաստանի Հանրապետությունից»,- գրում է «Պրայմ Քրայմ»-ը:

Ըստ գործակալության տվյալների՝ քանի որ սպանված Ալխանաշվիլին ծագումով չեչեն-կիստինցի է, լուրեր տարածվեցին, որ նրա գնդակահարությանն առնչվել է Գուլին՝ ադրբեջանցի «օրենքով գող» Նադիր Սալիֆովը, որի մոտ հենց այդ ժամանակ տարաձայնություններ էին ծագել չեչենների, մասնավորապես՝ «օրենքով գող» Ազիզ Բատուկաեւի հետ: Սակայն, ի տարբերություն Օզմանովի, Գուլին Պանկիսնուն սպանելու պատճառներ չուներ, այն էլ Ստամբուլում՝ միակ վայրում, որտեղ միջազգային հետախուզման մեջ գտնվող Գուլին իրեն անվտանգ էր զգում: Գաղտնիք չէ, որ Գուլին առանց այդ էլ գտնվում է թուրքական ոստիկանության ուշադրության կենտրոնում, որը գրեթե շաբաթը մեկ անանուն հաղորդագրություններ է ստանում իբր նրա տանը պահվող զենքի պահեստների մասին, գողացված պատանդներին պահելու համար կահավորված զնդանների մասին եւ այլն:

Քանի որ Գուլին հրաժարվել էր ցուցմունք տալ իր դեմ մահափորձ նախապատրաստող ադրբեջանցիների դեմ, նրանց բոլորին, այդ թվում՝ Ռովշանի հարազատ եղբայր, մաքսային ծառայության նախկին գնդապետ Նամիկ Ջանիեւին եւ «օրենքով գող» Հաջի Բեյլագանսկուն, բաց էին թողել: Ձերբակալվածների մոտ Գուլիի առանձնատան մանրամասն պլանի առկայությունը վերջիններս բացատրել են այս տունը գնելու ցանկությամբ, թեպետ այն նույնիսկ հանված չէր վաճառքի:

Ինչպես եւ սպասվում էր, Նամիկի ազատվելուց հետո Գուլիին վերացնելու ջանքերն է՛լ ավելի ակտիվացան: Ըստ աղբյուրի, անցած շաբաթվա ընթացքում Զապը բանակցել է Ռովշանի զարմիկ Զաուր Ախմեդովի հետ, որը ժառանգել է իր բիզնեսն ու Գուլիի նկատմամբ արյան վրիժառության երդում տվել: Չի բացառվում, որ Պանկիսկու բարեհաջող վերացումը Զապին թույլ է տվել ստանալ Գուլիին սպանելու «պատվերը»:

Հ.Գ. «Պրայմ Քրայմ»-ը, անդրադառնալով Հայաստանի քրեական հեղինակունթյունների 2016թ. օգոստոսի 3-ի «գողական ռազբորկային», ավելի վաղ առաջ էր քաշել միջադեպի մի այլ վարկած, համաձայն որի, իբր Զապը՝ Անդրանիկ Սողոյանը, համարվում է Հայաստանի իրավապահների հետ սերտ համագործակցող միակ քրեական հեղինակությունը եւ պատրաստ է եղել մասնակցել բանտում «մահվան դատավճիռ կայացնել հուլիսի 17-ին Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված ընդդիմադիրների նկատմամբ» իրավապահների սցենարին, ինչն էլ հարուցել է Հայաստանի մի քանի այլ «օրենքով գողերի» զայրույթը եւ դարձել ծեծկռտուքի պատճառ: Ի դեպ, Անդրանիկ Սողոյանին՝Զապին, վերջերս տեսել են Սամվել Ալեքսանյանի հետ Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի սրճարանում: