Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կոտրել է ձեռքը
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը կոտրել է աջ ձեռքը:
Այս մասին armtimes.com-ին տեղեկացրեցին Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած լավատեղյակ աղբյուրները: Նրանց փոխանցմամբ՝ Գյումրու քաղաքապետը պատահմամբ սայթաքել եւ ընկել է, ինչի հետեւանքով, ըստ տեղեկությունների՝ կոտրել է աջ ձեռքը: Դեպքը տեղի է ունեցել Գյումրու Ջիվանու փողոցում գտնվող նրա առանձնատանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: