10 մթերք, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից
Առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է, սակայն նրան ոչ բոլորն են լսում, մասնավորապես՝ դա վերաբերվում է ծխելուն և նրա հետևանքներին: Եթե դուք ոչ մի կերպ չեք կարողանում հաղթահարել ձեր թուլությունը, գոնե ջանացեք նվազեցնել դրա վնասը: Դրա համար հարկավոր է օրակարգում ընդգրկել այնպիսի մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից: Ներկայացնում ենք 10 մթերք, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից։
1. Բրոկոլի
Բրոկոլի կերեք հաճախակի, և ձեր թոքերը պաշտպանված կլինեն թույների ազդեցությունից:
2. Նարինջ
Նիկոտոնի կործանարար ազդեցություններից մեկն այն է, որ այն նվազեցնում է C վիտամինի քանակը: Այդ պատճառով հարկավոր է հաճախակի օգտագործել նարինջ:
3. Սպանախ
Այն ունի նիկոտինն օրգանիզմից հանելու հատկություն: Նպաստում է անքնության վերացմանը:
4. Կոճապղպեղ
Կոճապղպեղի արմատը արդյունավետ պայքարում է ծխախոտի շատ կողմնակի ազդեցությունների դեմ: Մասնավորապես՝ ծխելը թողած մարդկանց այն օգնում է հաղթահարել ծխախոտի նկատմամբ ցանկությունը:
5. Լոռամիրգ
Այս օգտակար հատապտուղն օգնում է արյան անոթները մաքրել նիկոտինից և ամրացնում է դրանք: Այն բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը և օգնում պայքարել ծխելու ցանկության դեմ:
6. Կիտրոն
Եվս մեկ հիանալի օգնական նիկոտինային կախվածության դեմ պայքարելու համար, բարձրացնում է իմունիտետը և վերականգնում ծխախոտից տուժած մաշկը:
7. Գազար
Ցանկացած ծխող գիտակցաբար վերացնում է A և C վիտամինները, որը բերում է ուղեղի բջիջների և նյարդային վերջույթների քայքայման:
8. Նուռ
Նուռը բարենպաստ է ազդում ծխախոտից վնասված սրտի վրա և կարգավորում նրա տոնուսը:
9. Ցորենի ծիլեր
Աճեցրած ցորենն անոթները դարձնում է առաձգական և նվազեցնում ապագայում կաթվածի ռիսկը:
10. Տերևավոր կաղամբ կամ կալե
Սա ծխողներին օգնում է լրացնել սպիտակուցի պակասը, ինչպես նաև կարող է մատակարարել կալցիում: Այն օգտագործվում է որպես ընդհանուր ամրացնող միջոց: