Աղջնակն ամեն օր պատուհանից ձեռքով էր անում շինարարներին. հանկարծ մի անգամ նրա մայրն ինչ-որ անհավատալի բան նկատեց
2015-ի փետրվարը փոքրիկ Վիվյանի ծնողների համար սև ամիս դարձավ։ Հենց այդ ժամանակ երկամյա աղջնակին սարսափելի ախտորոշում արեցին։ Փոքրիկը սպիտակարյունություն ուներ։ Ծնողներն ստիպված էին համակերպվել, որ մոտակա մի քանի ամիսն իրենց դստեր համար մանկական հիվանդանոցն է տուն դառնալու։
Սովորաբար երեխաները հիվանդանոցում ձանձրանում են, բայց Վիվյանի համար լրացուցիչ զբաղմունք դարձավ շինարարությունը, որ եռում էր նրա հիվանդասենյակի պատուհանի տակ։ Աղջնակը ժամերով հափշտակված հետևում էր բազմաթիվ շինարարների աշխատանքին։
Ու ամեն առավոտ նրանց ուրախ ձեռքով էր անում պատուհանից։ Որոշ ժամանակ անց շինարարությունում աշխատող երկու տղամարդ նկատեցին պատուհանից իրենց հետևող երեխային։ Ամեն անգամ նրանք ողջունում էին իրենց փոքրիկ «երկրպագուհուն»՝ ժպտալով նրան և ի պատասխան ձեռքով անելով։
Մի գեղեցիկ օր էլ դստերն այցելած մայրը անավարտ շինության հիմքում դստերն ուղղված ամենաիսկական ուղերձ է նկատում։ Հոլովակը դիր 1:40-ի վրա ու ինքդ տես՝ երեխային ինչ էին գրել շինարարները։ Բնականաբար խիստ շինարարներից ոչ ոք հատուկ քնքշանք չէր էլ սպասում։
«Շուտ առողջացիր»,- ահա տղամարդկանց թողած ուղերձի ամբողջ տեքստը։ Բայց այսքանն էլ բավական էր փոքրիկին երանության մեջ գցելու համար։ Աղջկան ուրախացնելու՝ շինարարների անկեղծ ցանկությունն իրականացավ, ավելին պետք էլ չէ։ Աշխարհում երանի նման կարեկից մարդիկ շատ լինեն։