Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
Политика

ՀՀԿ–ն բացի Կարեն Կարապետյանից ուրիշ ներկայացնելու բան չունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, այս ընտրությունների ժամանակ ինչպիսի՞ բևեռներ կձևավորվեն, ըստ Ձեզ:

– Բևեռ չասենք, բևեռը մի քիչ ճոռոմ արտահայտություն է: Ասենք` ինչպիսի՞ ուժերով կմասնակցեն: Կամ խորհրդարանում ինչպիսի՞ ուժեր կլինեն առավել ազդեցիկ: Բնականաբար, կլինի «Հայաստանի Հանրապետական» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամ Գագիկ Ծառուկյանի դաշինքը և «Համախմբում» դաշինքը: Սրանք են առավել ազդեցիկ ուժերը, որոնք կխաղան առաջին դերում: Երկրորդ դերում կլինեն «Ելք» դաշինքը, ՀԱԿ–ն և ՀՅԴ–ն:

– Կարծում եք, որ այս ուժերը կհայտնվե՞ն խորհրդարանում:

– Խորհրդարան կմտնեն Հանրապետական կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանի դաշինքը: Իսկ մյուսների մուտքը խորհրդարան, ըստ իս, 50–50 հավանականությամբ կարող է լինել: Բանն այն է, որ այսօրվա դրությամբ որևէ սոցիոլոգիական հարցում չկա, և խոսում ենք ընդամենը հենվելով սեփական դիտարկումների վրա:

– Իսկ եթե միայն այդ երկու ուժերը լինեն խորհրդարանում, այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի մեր Ազգային ժողովի բնույթը, Դուք ինչպե՞ս կկոչեք այն:

– Կկոչեմ ՀՀ Ազգային ժողով: Երկկուսակցական համակարգով:

– Հարցիս ենթատեքստը մի փոքր բացեմ. ինչպիսի՞ մարդկանց նրանք իրենց հետ կբերեն խորհրդարան:

– Այսօրվա դրությամբ չեմ կարող ասել, որովհետև ծանոթ չենք նրանց համամասնական և վարկանիշային նախընտրական ցուցակներին:

– Իսկ եթե «Հանրապետական կուսակցությունից» նեղացած ուժերը դուրս գան և Գագիկ Ծառուկյանի հետ մտնեն խորհրդարան, այդ դեպքո՞ւմ ինչպես կբնութագրեք:

– Դրանից «Հանրապետական կուսակցությունը» շատ չի տուժի: Իսկ թե վարկանիշային տեսակետից «Բարգավաճ Հայաստանը» կշահի, թե չի՞ շահի՝ հարց է: Բայց ռեսուրսային տեսակետից կարող է ինչ–որ չափով շահել: Ընդամենը ինչ–որ չափով:

– Այդ դեպքում մենք մի քիչ այլընտրանքային դեմք ունեցող պատգամավոր կունենա՞նք խորհրդարանում:

– Ձեր հարցին կպատասխանեմ ապրիլի 3–ին:

– «Հանրապետական կուսակցություն» և Գագիկ Ծառուկյանի դաշինք. այս երկու ուժերի պայքարն անկե՞ղծ է լինելու, թե՞ ընթանալու է պայմանավորվածությունների շրջանակում:

– Բնականաբար պայքարն անկեղծ է լինելու: Որովհետև երկու կողմն էլ ձգտում են իշխող դիրք ունենալ խորհրդարանում, որպեսզի իրենք ձևավորեն կառավարությունը: Չնայած չի բացառվում, որ եթե Ազգային ժողովում այլ ուժեր ևս հայտնվեն, ու թե՛ ՀՀԿ–ն, թե՛ ԲՀԿ–ն մեծամասնություն չունենան, միասին դաշինք կազմեն:

– «Հանրապետական կուսակցության» քարոզարշավի բեռը տանելու է Կարեն Կարապետյանը, իսկ մյուս թևում երևացող դեմքերն ավելի շատ են: Ի՞նչ եք կարծում` Հանրապետականի ուժը կզորի՞:

– Այո, Հանրապետականի քարոզարշավն անցկացնելու է Կարեն Կարապետյանը, որովհետև գաղտնիք չէ, որ այս կուսակցությունը հանրությանը ներկայացնելու ընդամենը մեկ ուժեղ գործոն ունի, դա վարչապետի գործոնն է:
Իհարկե, Կարեն Կարապետյանից հասարակությունն այլևս չունի այն դրական սպասումները, որ ուներ սեպտեմբերին, երբ նշանակվեց այդ պաշտոնում, բայց, այնուամենայնիվ, նրա նկատմամբ դրական սպասումներ դեռևս կան: Եվ ՀՀԿ–ն բացի Կարեն Կարապետյանից ուրիշ ներկայացնելու բան չունի: Նա ուզի, թե չուզի ընտրարշավի ժամանակ ներկայանալու է նրա դեմքով: Անշուշտ, մի քանի հանրապետականներ ևս կան, որ կարող են կրկին քարոզարշավ անցկացնել:
Իսկ Ծառուկյանի դաշինքը կներկայանա Գագիկ Ծառուկյանի դեմքով: Համախմբումն էլ, ամենայն հավանականությամբ, կներկայանա նախկին պաշտպանության նախախար Սեյրան Օհանյանի դեմքով: «Ելքը» տեխնիկական դաշինք է, և նրանում ընդգրկված կուսակցությունները, ըստ էության, այլ ուժերից չեն տարբերվում: ՀԱԿ–ը կներկայանա կուսակցության համագումարում հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի կողմից առաջարկված «Խաղաղություն` հիմա» թեմայով: Իսկ ՀՅԴ–ի համար շատ դժվար է ասել, թե ինչով կներկայանա, որովհետև ներկայացնելու ընդհանրապես ոչինչ չունի:
Մի բան էլ ասեմ` կարող են մեկ–երկու նոր դաշինք էլ ձևավորվել, բայց դրանք արդեն կլինեն զուտ վիճակագրական դերակատարություն ունեցող ուժեր ընդամենը:

– Դուք չեք խոսում «Հայկական վերածնունդի» մասին:

– Որովհետև 2008 թվականից հետո, երբ «Օրինաց երկիրը» իր ձայները փոխարինեց ընդամենը անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնով, որպես կուսակցություն մահացավ: Հիմա այն կհայտնվի՞ խորհրդարանում, թե չի հայտնվի, արդեն որևէ նշանակություն չունի:

– Փող շրջանառվելո՞ւ է այս ընտրություններում: Նկատի ունեմ` ընտրակաշառք:

– Իհարկե: Միանշանակ: Վարկանիշային քվեարկությունը, ըստ էության, մեծամասնական ընտրակարգն է նույն: Իսկ մեծամասնականի ժամանակ միանշանակ փող բաժանվում է:
Մի բան պետք է հասկանալ` այս ընտրությունները դե յուրե խորհրդարանական ընտրություններ են: Որոշ ուժերի համար, մասնավորապես` «Հանրապետականի», «Բարգավաճ Հայաստանի» և «Համախմբում» դաշինքի, դե ֆակտո նախագահական ընտրություններ են: Եվ ըստ էության, միաժամանակ նաև մեծամասնական ընտրություններ են: Այսինքն` երեք ընտրական մեխանիզմներն էլ միաժամանակ աշխատելու են: