Մերկ ֆոտոմոդելը ընկել է ժայռից նկարահանումների ժամանակ
Արուբայում ամերիկացի ֆոտոմոդել Քեյթ Ապտոնի նկարահանումը կարող էր վերջանալ ծանր հետևանքներով:
Աղջիկը կանգնել էր Կարիբյան ծովի ափին գտնվող փոքր ժայռի վրա և նա հանկարծ վայր ընկավ իր վրա եկող ծովի ալիքից: Դեպքը արձանագրած տեսանյութը շուտով հայտնվեց ինստագրամի էջում: Հետագայում մոդելը խոստովանել է, որ տեանյութի միտքը ի սկզբանե դուր է եկել: Բայց երբ նա բարձրացել է ժայռի վրա ու նայել ներքև, հասկացել է, որ վատ է վերջանալու: Քեյթը խոստովանել է, որ ընկնելու մեջ մեղավոր է եղել նաև շրջազգեստը, որը ըստ նրա՝ շատ ծանր էր: Ասիստենտները օգնել են աղջկան բարձրանալ, որից հետո նկարահանումները շարունակվել են: