Փոխմարզպետի որդու սպանությունից 20 օր անց Նորատուսում իրավիճակը դեռ չի հանդարտվում
Armtimes.com-ը գրում է.
Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու՝ Հայկ Հակոբյանի սպանությունից հետո Նորատուս գյուղում դեռ լարվածությունը պահպանվում է: Հակոբյանի սպանության մեջ մեղադրվող Մեխակ Հարությունյանի ընտանիքն ու հարազատները շարունակում են ընդհատակում մնալ, նրանց տները դեռ շրջապատված են ոստիկաններով ու ոստիկանական մեքենաներով: Նորատուսի գյուղապետ Մեխակ Հարությունյանին շուրջ 20 օր է՝ գտնել հնարավոր չէ: Նրա բջջային համարն անհասանելի է, գյուղապետարանի համարները չեն գործում:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից այսօր տեղեկացանք, որ շարունակում է ուժի մեջ մնալ սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործով քննիչի որոշումը՝ մեղադրյալ Մեխակ Հարությունյանի ընտանիքի եւ նրանց գույքի պահպանության իրականացման վերաբերյալ:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի մամուլի խոսնակ Կարինե Մանգասարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք դադարեցվել են Նորատուսի գյուղապետի լիազորությունները, ինչո՞ւ գյուղապետարանում որեւէ հեռախոսահամար չի գործում:
Մանգասարյանն ասաց, որ Մուրադ Հարությունյանի լիազորությունները դադարեցված չեն, նա շարունակում է մնալ գործող գյուղապետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել եւ զրուցել գյուղապետի տեղակալ Վաչիկ Խաչատրյանի հետ: Վերջինս ասաց, որ Մուրադ Հարությունյանն արձակուրդում է, նրան փոխարինում է ինքը:
- Պարոն Խաչատրյան, իսկ ի՞նչն է Հարությունյանի արձակուրդի պատճառը:
- Անհրաժեշտ էր, գնացել է:
- Գյուղապետարանի հեռախոսնե՞րն ինչու չեն պատասխանում:
- Քաղաքային համարները չեն գործում, միայն բջջային համարներով ենք խոսում:
Մանրամասները՝ այստեղ