Կնոջ հետ միասին 27 միլիոնանոց բնակարան են գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի տեղակալ Վլադիմիր Օհանյանը նախորդ տարի նոր բնակարան է գնել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2017 թ. տարեկան հայտարարագրից:
Այսպես, Օհանյանը նախորդ տարի 27 միլիոն 51 հազար 500 դրամով նոր բնակարան է գնել: Իսկ դրամական միջոցները նախորդ տարվա ընթացքում ավելացել են՝ 15 հազար ամերիկյան դոլարից դառնալով 20 հազար: Տարեկան եկամուտների համար աղբյուր է ծառայել աշխատավարձը, որը մեկ տարվա համար կազմել է 5 միլիոն 230 հազար դրամ:
Կնոջ՝ Նաիրա Դիվանյանի հայտարարագրից պարզ է դառնում, որ նշված բնակարանը նրանք ձեռք են բերել միասին, քանի որ կնոջ հայտարարագրում նույնպես նշված է նույն արժեքով բնակարան ձեռք բերելու մասին: Ամենայն հավանականությամբ, ամուսինները բնակարանը ձեռք են բերել համատեղ ու համասեփականատեր են:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում