Արհեստական տիկնիկը կնոջիցս լավն է. ճապոնացիները նախընտրում են հարաբերություն ունենալ արհեստական կնոջ հետ. ինչո՞ւ
Երբ Մասայուկի Օձակին հասկացավ, որ իր և կնոջ հարաբերություններում անցել է կիրքը, այս տղամարդը գտավ եղանակ, որով կարողացել է նորից վերականգնել ռոմանտիկ հարաբերությունները:
Օձակին 45-ամյա հոգեբան է Տոկիոյից, ով սիլիկոնից տիկնիկ է ձեռք բերել իր համար: Տղամարդու խոսքերով՝ նա սիրահարվել է այդ տիկնիկին:
Տիկնիկը մարդկային հասակ ունի և ապրում է Օձակիի ընտանիքի հետ միասին:
Այդ պատճառով էլ երկար ժամանակ տանը լարված մթնոլորտ էր: Տղամարդն այս տիկնիկի հետ գնում է ռոմանտիկ հանդիպումների:
«Այն բանից հետո, երբ կինս լույս աշխարհ բերեց մեր աղջկան, մենք դադարեցինք սեռական հարաբերություններ ունենալ: Ես ինձ միայնակ էի զգում: Բայց երբ տեսա Մայային, միանգամից սիրահարվեցի: Ճիշտ է, կինս հասել էր կատաղության գագաթնակետին, երբ ես տիկնիկին բերեցի տուն, բայց ժամանակի ընթացքում սովորեց նրան: Աղջիկս սկզբնական շրջանում նույնպես սարսափում էր, ասում էր, որ սա հիմարություն է, սակայն հիմա մեծացել է և հագուստը փոխում է նրա հետ»:
Ճապոնիայում տարեկան վաճառվում է 2000 մարդանման սեքս-տիկնիկ: Նրանք մարդկային հասակ ունեն, շարժվող մատներ, այն ամենը, ինչ ունի իսկական մարդը: Դրանց արժեքը 6000 դոլար է: