42-ամյա կինն ամբողջովին հանեց իր հագուստը ու երեք անչափահաս երիտասարդ տղաների հետ արեց այն, ինչ նրանք անգամ չէին կարող պատկերացնել
Ֆուտբոլային թիմի անդամ երեք երիտասարդի բռնաբարության մեղադրանքով ձերբակալված կնոջն ազատել են գրավով։
Կալիֆոռնիական՝ 3600 բնակիչ ունեցող Մաունթ Շաստա քաղաքի բնակիչները ցնցակաթված ստանալու եզրին են եղել, երբ 2016-ի սեպպտեմբերին սկսվել է այդ սահմռկեցուցիչ միջադեպի հետաքննությունը։
«Դեբի» կեղծանվամբ հայտնի Մերի Ֆրենսիս Ֆլեթչերի դեմ գործ է հարուցվել Սիսքիու շրջանի ֆուտբոլային ակումբի երեք անդամ երիտասարդների հետ սեռական կապի մեջ մտնելու մեղադրանքով։ Թիմի հետ լուսանկարվելու ցանկություն հայտնած Ֆլեթչերի արարքի մասին հետագայում խոսել է ամբողջ երկիրը։ Երկար տևած հետաքննության արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է ատամնաբույժ-առողջաբան Ֆլեթչերին։ Տեղի զանգվածային լրատվամիջոցները հայտնում են, որ տիկնոջը ձերբակալելու մասին որոշումն ընդունվել է հաշվված օրերի ընթացքում։ Ֆլեթչերին ձերբակալել են բռնաբարության չորս դրվագների հիման վրա․ երկու դրվագով՝ երկու զոհերի համար, ևս երկու հոդված՝ մյուս տուժածի վերաբերյալ, ինչպես նաև հոդված՝ վկային և տուժածին տարհամոզելու փորձի համար։ Շերիֆ Ջոն Լորեյը խոստովանել է, որ հետաքննվող գործն իր համար արտասովոր է եղել և որ իր 39 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում ոչ մի նման բանի չի հանդիպել։ «Այս պատմություն, անշուշտ, անցել է խելամտության բոլոր սահմանները»,-ասում է շերիֆը։ Մի քանի լրատվական գործակալություններ տեղեկացրել են, որ ձերբակալությունից կարճ ժամանակ անց Ֆլեթչերի համար գրավ են մուծել, որպեսզի նա մինչև դատարանն ազատ արձակվի ու փաստաբան վարձի։ Տիկնոջ զոհերի տարիքը չի նշվում, բայց լիովին ակնհայտ է, որ նրանք բոլորն էլ 18 տարեկանից բարձր չեն եղել։ Հետևաբար, նման բնույթի ցանկացած գործ դիտարկվելու է որպես հանցագործություն։