Արհեստական տիկնիկը կնոջիցս լավն է. ճապոնացիները նախընտրում են հարաբերություն ունենալ արհեստական կնոջ հետ. ինչո՞ւ
Երբ Մասայուկի Օդզակի հասկացավ, որ իր և կնոջ հարաբերություններում անցել է կիրքը, այս տղամարդը գտավ եղանակ, որով կարողացել է նորից վերականգնել ռոմանտիկ հարաբերությունները:
Օդզակին 45-ամյա հոգեբան է Տոկիոյից, ով սիլիկոնից տիկնիկ է ձեռք բերել իր համար: Տղամարդու խոսքերով նա սիրահարվել է այդ տիկնիկին:
Այս սիլիկոնից տիկնիկը մարդկային հասակ ունի և այն ապրում է Օդզակու ընտանիքի հետ միասին:
Այդ պատճառով էլ ընտանիքում երկար ժամանկ էր, որ տանը լարված մթնոլորտ էր: Տղամարդը այս տիկնիկի հետ գնում է ռոմանտիկ հանդիպումների:
«Այն բանից հետո, երբ կինս լույս աշխարհ բերեց մեր աղջկան, մենք դադարեցինք սեռական հարաբերություններ ունենալ: Ես ինձ միայնակ էի զգում: Բայց, երբ տեսա Մայային միանգամից սիրահարվեցի: Ճիշտ է, կինս հասել էր կատաղության գագաթնակետին, երբ ես տիկնիկին բերեցի տուն, բայց ժամանկի ընթացքում սովորեց նրան: Աղջիկս սկզբնական շրջանում նույնպես սարսափում էր, ասում էր, որ սա հիմարություն է: Սակայն հիմա մեծացել է և հագուստը փոխում է նրա հետ»:
Ճապոնիայում տարեկան վաճառվում է 2000 մարդանման սեքս-տիկնիկներ: Նրանք մարդկային հասակ ունեն, շարժվող մատներ, այն ամենը ինչ ունի իսական մարդը: Սակայն այն արժի 6000դոլար: