Ուսուցչուհին սիրով է զբաղվել 14-ամյա տղայի հետ՝ տնայինների փոխարեն սեքս-տեսանյութ նկարահանելով
32-ամյա Սամանտա Չիոտտան, ով Կալիֆորնիա նահանգում աշխատում է որպես ուսուցչուհի, մեղադրվում է 14-ամյա աշակերտի հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Անչափահաս տղան տեսանյութ է հրապարակել Snapchat-ում, որտեղ երկու երեխաների մայրը միայն ներքնազգեստով ալկոհոլ է օգտագործում տղայի մոտ:
Նրա դասընկերներից մեկը տեսել էր տեսանյութն ու հայտնել իր ծնողներին, ովքեր էլ դիմել են ոստիկանություն: Հետագայում պարզ է դարձել, որ դպրոցում շատերն են իմացել անչափահասի ու ուսուցչուհու միջև եղած սեռական կապի մասին: Daily Mail լրատվականը հայտնում է, որ չի բացառվում նույնիսկ այն վարկածը, որ ուսուցչուհին այլ անչափահաս տղաների հետ էլ է քնել: Տղայի նկատմամբ հետաքրքրությունը դեռ ծագել է 2015 թվականին, երբ նրա մայրը մահացել է, իսկ հայրը հայտնվել բանտում: Սամանտան իր վրա է վերցրել դեռահասի խնամքը, ապա օգտագործել նրան իր սեռական կարիքները հոգալու համար: