Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
uncategorized

Հրազդանի կիրճն անտարբերության է մատնված. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անվադող, բարձեր, պլաստիկ տարաներ, կոտրված ծառեր ու ջրի երեսին հավաքված աղբ: Ահա այսպիսի տեսարանի կարելի է ականատես լինել, եթե իջնենք Հրազդանի կիրճ և Հրազդան գետին զուգահեռ քայլենք: Ապականությունն ամենուրեք է՝ սկսած մանկական երկաթուղուց: Այստեղ նույնպես այգուն զուգահեռ հոսող գետի մեջ աղբ ենք նկատում:

Թվում է, թե բարձրաճաշակ, կառուցման ու պահպանման համար միլիոններ ներդրած բազմաթիվ ժամանցի ու հանգստի օբյեկտների հարևանությամբ հոսող գետը պետք է համահունչ լիներ դրանց ու հետ չմնար իր մաքրությամբ ու գեղեցկությամբ, սակայն՝ այսօր պատկերն այլ է:

Հրազդանի կիրճում «հանգրվանած» տասնյակ օբյեկտների այցելուների թանկարժեք օծանելիքներին հակակշիռ՝ գետի կողքին մի քանի րոպե կանգնելն էլ է բավական՝ զգալու գարշահոտն ու տխուր տեսարանից հիասթափվելու համար:

Սրա հետ միաժամանակ գետը տեղ–տեղ ընդհանրապես չի հոսում, այն անշարժ է, ու ջրի երեսին կուտակված տիղմ կա: Անհասկանալի է, թե ինչու այն դեպքում, երբ Սևանա լճից դեպի Հրազդան ջուր է բաց թողնվում, այստեղ տեղ–տեղ ծանծաղուտ է: Գետի մեջ տեսնում ենք նաև խոտերի կղզյակներ՝ բարձր աճած, որոնց շուրջը նույնպես հավաքված տիղմ ու աղբ կա:

Խնդիրը նոր չէ, բայց ահազանգում են կրկին: Ամեն օր գետի կողքով անցնող Երևանի բնակիչ Արմեն Առաքելյանն այլևս չի ցանկանում այս տեսարանի ականատեսը լինել: Կարծում է, որ այդպես կմտածեն նաև պատկան մարմինները: Սակայն, թե այսօր ով է պատասխանատու գետի ու հարակից տարածքների մաքրման համար, դժվար է հասկանալ:

Թվում է, թե պատկան մարմիններն այդ պատասխանատվությունն իրենց ուսերից հեշտությամբ նետում են՝ տարաբնույթ պատճառաբանություններ բերելով:

Բնապահպանության նախարարությունից «Փաստ»–ի հարցին պատասխանեցին, որ պահպանումն ու մաքրումն իրենց իրավասությունների մեջ չի մտնում: Եթե լինի ինչ–որ աղտոտվածություն և դրա վերաբերյալ ահազանգ լինի, այդ ժամանակ դրանով զբաղվում է Բնապահպանության նախարարությունն ու Ընդերքի պետական տեսչությունը՝ հասկանալու համար աղտոտվածության պատճառները: Մեր այն դիտարկմանը, թե մեր տեսախցիկն արձանագրել է գետի աղտոտվածության փաստեր, նախարարությունից խորհուրդ տվեցին կապվել տեսչության հետ՝ հասկանալու համար, թե այս խնդրի հետ կապված ինչ քայլեր են ձեռնարկվել՝ հավելելով, որ տեսչությունն այն ժամանակ է իրավասու, երբ խոսքը քիմիական աղտոտվածության մասին է: Տեսչության մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանն էլ տեղեկացրեց, որ մաքրման աշխատանքների ու պահպանության հետ կապված իրենք որևէ գործառույթ չունեն: Դրանով պետք է զբաղվի համայնքը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ՝ այո՛, տարածքը համայնքային է, սակայն գետի ու դրան հարակից հատվածների մաքրմամբ պետք է զբաղվեն և՛ համայնքը, և՛ այդ գետի հարևանությամբ տեղակայված տնտեսվարող օբյեկտները: Ըստ Գևորգյանի՝ այնտեղ, որտեղ կա ինչ–որ օբյեկտ, պատասխանատուն այդ օբյեկտի ղեկավարությունն է՝ պայմանագրային պարտավորության հիման վրա, իսկ եթե շուրջը որևէ բան չկա՝ համայնքը: Այս ամենից բացի՝ Գևորգյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել այն մասին, թե որ հատվածներում ինչ է, որպեսզի իրենք էլ հասկանան, թե ով չի իր պարտականությունները կատարել և դրա համար ինչ է նախատեսվում:

Սակայն, կարծում ենք, որ մենք արդեն իսկ ահազանգել ենք ու տեղեկացրել իրենց խնդրի մասին: Իսկ այն, որ տնտեսվարող օբյեկտները պարտավոր էին հարակից տարածքների մաքրում կատարել, բայց փաստացի չեն արել, խոսում է այն մասին, որ պայմանագրային պարտավորությունները մնացել են միայն թղթի վրա:

Մեզ ահանզանգող բնակչի խոսքով՝ այս տարածքները ժամանակին՝ դեռևս նախորդ դարի 60–70–ական թվականներին, վերահսկվել են անտառտնտեսության կողմից: Տարածքի այգիներում ու նախկին անտառածածկ հատվածներում աշխատել են անտառապահներ, ովքեր խստորեն հետևել են տարածքի մաքրությանը:

Առաքելյանը կիրճի մի հատվածում էլ՝ Դավթաշեն վարչական շրջանի հարևանությամբ, վերևից դեպի գետն իջնող ջրի հոսքը մատնանշեց՝ հարցադրում անելով, թե՝ ենթադրյալ օբյեկտից կամ առանձնատնից դեպի ներքև ինչ ջրեր կարող են հոսել:

Մի կողմում անտարբերության մատնված հայաստանյան կարևորագույն գետն է՝ Հրազդանը, իսկ հակառակ կողմում՝ պալատներ հիշեցնող ռեստորանները, որտեղ գրեթե ամեն օր մինչ կեսգիշեր հնչող երգերով ասում ենք, թե սա է մեր հայրենիքը, սա է մեր հողն ու ջուրը, նա է մեզ կոփել ու ուժ տվել, բայց ոչինչ չենք անում այդ հող ու ջրի մաքրության համար: Դեռ մի բան էլ՝ ձեռքի աղբը նետում ենք գետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում