Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Великая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики
uncategorized

Լևոն Շիրինյան. «Արևմուտքն ընդառաջ է գալիս». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանին և Արցախին օժանդակելու հարցը ԱՄՆ Կոնգրեսի ուշադրության կենտրոնում է հայտնվել ու դարձել նաև քննարկման առարկա: Այս մասին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը:

37 կոնգրեսականներ մասնավորապես կոչ են արել Հայաստանին հատկացնել 30 միլիոն դոլարի տնտեսական, 10 միլիոն դոլարի ռազմական օգնություն: Բացի այդ՝ կոչ են արել 20 միլիոն դոլար տրամադրել ՀՀ–ում օթևան ստացած Մերձավոր Արևելքի հայ փախստականներին: Կոնգրեսականները կոչ են արել նաև դադարեցնել Ադրբեջանին տրվող ցանկացած օգնություն և փոխարենը 10 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Արցախին, որը կուղղվի ականազերծման աշխատանքներին և զինադադարի խախտումները գրանցող սարքավորումներ տեղադրելուն: Պատահակա՞ն էր, որ նման կոչ եղավ հենց այս ժամանակահատվածում. աշխարհաքաղաքական, տարածաշրջանային կարևոր իրադարձություններ, ինչպես նաև այցեր, հաջորդող հայտարարություններ, որոնց էլ հետևում են Ադրբեջանին զսպելու անհրաժեշտության մասին կոչերը:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի խոսքով՝ ոչ մի պատահականություն չկա:

«Երբ մեր ժողովուրդը ապրիլյան պատերազմի ժամանակ անմնացորդ կանգնեց պետականության պաշտպանության գործին, Ադրբեջանի և Ռուսաստանի դավադրության դեմ այդ հակազդեցությունը բերեց Արևմուտքի քաղաքականության փոփոխությանը: Եվրոպան այդ քայլն արդեն կատարել է, երկրորդն էլ վերոնշյալն է: Սա նշանակում է, որ արևմտյան քաղաքական շրջանակներում Հայաստանն առանձնացվում է: Այս ամենի արդյունքում Արևմուտքի համար հետագա հեռանկարների առումով Հայաստանը, հավանաբար, բարեկամ երկիր է դիտվում»,–անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսականների որոշմանը՝ «Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Լևոն Շիրինյանը չի բացառում՝ այստեղ կա նաև հայկական լոբբիի աշխատանքը:

«Բայց դա չէր լինի, եթե չլիներ ապրիլյան պատերազմը: Սա մեր ժողովրդի հաղթանակի արդյունքն է: Արևմուտքն ընդառաջ է գալիս մեր անկախության, պետության ամրապնդմանը: Կա նաև երկրորդ հանգամանքը: Ադրբեջանա–թուրքական դաշինքը կարող է հզորանալ, Ամերիկայի հետ հակադրությունն այս առումով կարող է մեծանալ՝ հաշվի առնելով նաև այն, որ Ադրբեջանն ունի «պուտինյան» Ռուսաստանի աջակցությունը: Եթե մենք մեր ազգային շահերից ելնելով քաղաքականություն վարենք, ապա մեզ համար կրկին դրական արդյունքներ կլինեն: Այս ամբողջի համատեքստում է դիտարկվում նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ, որի ընթացքը ես փայլուն եմ գնահատում»,– շեշտեց քաղաքագետը:

Իսկ թե ԱՄՆ կոնգրեսականների կոչից հետո որքանո՞վ կարելի է գործնական քայլերի սպասել, Լ. Շիրինյանն ընդգծեց. «Դա կապված է հայաստանյան կլանների շահերից: Եթե կոռուպցիա չլինի, եթե մաքսային ծառայությունը «մաքրվի», Հայաստանը կստանա թե՛ վերոնշյալը և թե՛ շատ ու շատ այլ ներդրումներ: Հայաստանը պետք է նորմալ պետություն լինի, որ բոլորը հարաբերություններ հաստատեն: Եթե կոռուպցիան, ժողովրդավարության ինստիտուտի խեղաթյուրումները շարունակական բնույթ կրեն, ապա ոչ մի առաջընթաց չի լինի: Չեն կարող լուրջ հարաբերությունների մեջ մտնել մի երկրի հետ, որտեղ նորմալ օրենսդրություն և օրենքի կիրառում չկա: Ամեն ինչ «բլեֆներով» չէ, իրավիճակը տեսանելի է»:

Նրա խոսքով՝ պետական շահի հիմքում քաղաքական ու տնտեսական զարգացման շահագրգռվածությունը պետք է լինի. «Մաքրեք երկիրը՝ կստանաք շատ բան»:

Լևոն Շիրինյանը չի բացառում, որ ԱՄՆ կոնգրեսականների նման կոչից հետո Ադրբեջանում հիստերիայի նոր ալիք բարձրանա:

«Կլինեն նման դրսևորումներ: Բայց կարևորը մեր քայլերն են: Գիգանտն իր քայլը արել է, մնում է՝ փոքրն իր ընդառաջ քայլն անի: Եղեք քաղաքակիրթ, ձեզ հետ հարաբերություններ կհաստատեն, չեք լինի, կամ ձեր քայլերն իմիտացիոն բնույթ կկրեն, այս ամենը զուտ անիմաստ քարոզչության կվերածվի»,–եզրափակեց քաղաքագետը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում