Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Ադրբեջանը տապալե՞լ է «Ղարաբաղ» օպերացիան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր առաջ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը: Մամեդյարովի այցը Մոսկվա նախապես համաձայնեցված էր, քանի որ ավելի վաղ Մոսկվա էր այցելել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նման կարգի «դիվանագիտական սերիալն» առանց լուրջ պատճառների չի լինում: Եվ ռուսական Regnum կայքի քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կարծում է, որ սեղանին դրված է քննարկման ենթակա նոր նախագիծ: Թերևս պատահական չէր, որ Մամեդյարովի այցի նախօրեին ադրբեջանցի քաղաքագետներից մեկը գրել էր, որ «նախապատրաստվում է նոր առաջարկների թեստավորում, որոնք կարող են կապված լինել ղարաբաղյան հարցում Ռուսաստանի և Ադրբեջանի ընդհանուր մոտեցման շուրջ հետագա քայլերի հետ: …Ուստիև կողմերից մեկի հետ հանդիպումը պահանջել էր հանդիպում նաև մյուս կողմի հետ»:
Թե խոսքը ինչ նոր նախագծի մասին է, դժվար է ասել: Բայց այդ դիսկուրսում ուշագրավ էին Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հայտարարությունները: Զինծառայողների հետ հանդիպմանը Իլհամ Ալիևը հայտարարեց. «ԼՂ հակամարտության լուծումը պարզ է: Առաջին` Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի: Երկրորդ` ԼՂ–ին անկախություն երբեք չի տրամադրվի»: Իր հերթին ՀՀ նախագահը հնչեցրեց իր «մոտեցումները». «Մեզ համար կարևոր է ԼՂ կարգավիճակի որոշումը, որպեսզի լինի այնպիսի կարգավիճակ, որը Ղարաբաղի ժողովրդին հնարավորություն կտա հավերժ ապրել իր հողի վրա»: Նա հիշեցրեց, որ Մադրիդյան սկզբունքների առաջին կետն ասում է` Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշի Ղարաբաղի ժողովուրդը: Այսինքն, մինչև չորոշվի ԼՂ կարգավիճակի հարցը, հարակից տարածքների վերադարձի մասին խոսք լինել չի կարող: Այս առիթով նշենք, որ նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քննարկումներն ընթացել են կետերի կատարման հերթականության շուրջ:
Ս. Տարասովը չի բացառում, որ Մոսկվան Բաքվին ու Երևանին առաջարկել է անցկացնել համաժամանակյա գործողություններ, որոնք նախատեսվել են Մադրիդյան սկզբունքներով` որոշ շրջանների վերադարձ` ԼՂ կարգավիճակի դիմաց: Որպես միջանկյալ որոշում նախատեսվել է Վիեննայի և Սանկտ–Պետերբուրգի պայմանավորվածությունների իրավաբանական ձևակերպումը: Հենց այդ հարցերը կարող էին դառնալ բանակցությունների առարկա Ալիև–Սարգսյան գագաթաժողովներում: Բայց հիմա ակնհայտ է, որ «պլան–նախագիծը» հեռու է իրականացումից: «Ղարաբաղ» օպերացիան տապալվել է: Ի՞նչ կլինի հետո:
Ըստ Տարասովի` Բաքուն մի կողմից փորձում է առավելագույնս ինտեգրվել Մոսկվա–Անկարա դաշինքին, որը ձևավորվել է սիրիական ուղղությամբ, որպեսզի այդ ձևաչափում խաղարկի ղարաբաղյան հարցը, մյուս կողմից՝ ցանկանում է փորձարկել ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի դիրքերը: Մի բան է, եթե Վաշինգտոնը Իրանը դիտարկի որպես Մերձավոր Արևելքում գրոհի թիրախ և սկսի մեծացնել իր քաղաքական, հնարավոր է, նաև ռազմական ներկայությունը Ադրբեջանում` ի հակակշիռ ՀԱՊԿ–ի, որի անդամ է Հայաստանը: Մեկ այլ բան է բախվել հետխորհրդային տարածքում Մոսկվայի դիրքերի ամրապնդման հեռանկարին: Այդ ժամանակ անհրաժեշտ կլինի Հայաստանին «դուրս մղել» Իրանի հետ հարաբերություններից, դառնալ գլխավոր «կամուրջ» Մոսկվայի ու Թեհրանի միջև` պահպանելով, սակայն, Անկարայի հետ ռազմավարական դաշնակցությունը: Չի կարելի բացառել նաև այն, որ ի հեճուկս իր հայտարարությունների Վաշինգտոնը կկարգավորի հարաբերություններն Իրանի հետ, որպեսզի Անկարայի հետ միասին Սիրիայում Մոսկվային «պատին դեմ տա»: Ամեն ինչ էլ հնարավոր է: Ինչ էլ լինի, Մոսկվան կսկսի ավելի հստակ կողմնորոշվել Անդրկովկասում իր առաջնահերթությունների հարցում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: